5 նշան, որոնք հուշում են, որ հանդիպել եք մարդու՝ ձեր նախորդ կյանքից

Կարող եք հավատալ կամ ոչ, սակայն գոյություն ունի մի տեսություն, ըստ որի՝ մենք խմբերով ճանապարհորդում ենք կյանքով։

Այդ խմբերը կազմված են հոգեպես շատ հարազատ 40-80 մարդկանցից, ովքեր ստեղծվում են միասին, սակայն հաճախ հայտնվում են Երկրի տարբեր հատվածներում։

Սակայն, անկասկած, յուրաքանչյուրս էլ հնարավորություն ունենք մեր կյանքի ընթացքում հանդիպելու մի քանի այդպիսի հարազատ մարդու, իսկ նրանց ճանաչել կարող ենք հետևյալ կերպ․

Մտերմության զգացում

Եթե դուք անսպասելիորեն սկսել եք անկեղծանալ որևէ անծանոթի առջև, չնայած որ նախկինում ձեզ հետ նման բան չի պատահել, ապա դա կարող է նշան լինել, որ դուք հանդիպել եք մարդու՝ ձեր անցյալ կյանքից։

Դուք նրա ընկերակցությամբ շատ հարմարավետ եք զգում ձեզ։ Դուք անընդհատ ցանկանում եք խոսել նրա հետ։ Ավելին՝ դուք չեք հավատում, թե որքան անձնական մանրամասնություններ եք պատմել նրան ձեր մասին և միևնույն ժամանակ ոչ մի անհարմարավետություն չեք զգում։

Վայրկենական զզվանք

Դա ձեր առաջին հանդիպումն է, սակայն դուք նրա հանդեպ անբացատրելի զզվանք եք զգում։

Հնարավոր է, որ դուք հանդիպել եք թշնամու կամ մի մարդու, ով նախորդ կյանքում ձեզ ցավ է պատճառել։

«Թիթեռնիկներ փորի մեջ»

Այդ մարդու հետ ամեն անգամ հանդիպելիս ձեր «փորի թիթեռնիկները սկսում են խելագարվել»։ Իհարկե, սա կարող է նաև սիրահարվածության նշան լինել, սակայն եթե այս զգացմունքի հետ միաժամանակ դուք նաև անհանգստություն և անհարմարավտություն եք զգում, ապա, ամենայն հավանականությամբ, պատճառը սիրահարվածությունը չէ։

Դուք ուղղակի չեք կարողանում թուլանալ այդ մարդու կողքին։ Սա նման է այն բանին, որ դուք նրանից անընդհատ հարվածի եք սպասում։

Դուք սիրում եք միևնույն բաները

Կան մարդիկ, ում հետ դուք սիրում եք գտնվել միևնույն միջավայրում։ Դուք ունեք միևնույն նախասիրությունները՝ խոհանոց, մշակույթ, հանգիստ, հոբբի և այլն։ Խոսքը կարող է գնալ այն մարդու մասին, ում հետ նախկին կյանքում դուք ձեզ լավ եք զգացել, մարդ, ում հետ բազում երջանիկ պահեր եք ունեցել։

Հնարավոր է, որ նախորդ կյանքում դուք ընկերներ եք եղել կամ էլ ամուսիններ։

Մեղքի զգացում

Երբևէ ունեցե՞լ եք այնպիսի զգացում, որ որոշ մարդկանց ավելի շատ եք տալիս, քան ստանում։ Հնարավոր է, որ դուք նրանց հանդիպել եք հեռավոր անցյալում։

Սա իրոք հետաքրքիր միտք է, քանի որ երբ հայտնվում եք նրա կողքին, ապա մեղքի զգացում է առաջանում ձեզ մոտ, և փորձում եք ինչ-որ կերպ հարթել դա։ Դուք այդ զգացողությունը ունենում եք նաև այն ժամանակ, երբ անգամ վստահ եք, որ այդ կնոջը կամ տղամարդուն ոչ մի վատ բան չեք արել։

Հնարավոր է, որ ձեր ենթագիտակցությունը ձեզ հուշում է, որ դուք անցյալ կյանքում սխալ եք վարվել այդ մարդու հետ, և հիմա դա ձեզ տանջում է։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...