Անհապաղ դեն նետեք դա․ թոփ 5 կոսմետիկ հնացած պարագաներ

Ինչո՞վ փոխարինել հնացած կոսմետիկան, ի՞նչն է հարմար պահել պայուսակի մեջ․ այս հարցերի շուրջ մի քանի խորհուրդ ենք ներկայացնում:

Հոնքերի մատիտ

2000-ականների սկզբներին ընդունված չէր ներկել նաև հոնքերը: Այս թրենդն ավելի տարածում գտավ սոցցանցերի, հատկապես Ինստագրամի շնորհիվ: Նայելով մոդելների ընդգծված հոնքերին՝ կանայք սկսեցին գնել այն ամենը, ինչը վաճառվում էր խանութներում՝ կոշտ մատիտներ, որոնք հաճախ քերծում էին մաշկը, տգեղ սահմաններ էին գծում կամ էլ ընդհանրապես որևէ արդյունք չէին տալիս:

Ինչով փոխարինել։ Հոնքերի փափուկ ներկերով՝ շրթներկի տեսքով, որոնք չեն լղոզվում, չեն հոսում, կարող եք նաև հոնքերի խտաներկ օգտագործել, որը գույն է տալիս հոնքերին և ֆիքսում է դրանք անհրաժեշտ դիրքով:

Կոմպակտ դիմափոշի

Տուփով կոմպակտ դիմափոշին շատերն են սիրում պահել պայուսակում, որպեսզի վերացնեն յուղոտ փայլը և թարմացնեն շպարը: Բայց արդյո՞ք դա ճիշտ է:

Ինչո՞վ փոխարինել։ Եթե սովոր եք ինքնաֆիքսվող տոնային կրեմ օգտագործելուն, ուրեմն՝ ոչնչով: Այս կրեմները մնում են ամբողջ օրը, և լրացուցիչ շերտ քսելու կարիք չի լինում:

Սնգույր (այտերի կարմրաներկ)

Մի կողմ թողեք գնացած կոմպակտ կարմրաներկերը, որոնք երբեք ճիշտ չեն նստում մաշկի վրա, չնայած շատերը, սովորության համաձայն, շարունակում են դրանք օգտագործել:

Ինչով փոխարինել։ Կրեմային կարմրաներկերը հիանալի բազմաֆունկցիոնալ միջոց են, որոնք կարելի է քսել այտերին, շուրթերին և կոպերին: Դրանք կայուն են և բնական տեսք են տալիս:

Թանձր չոր տոնային հիմքեր

Դեռ 10 տարի առաջ մենք չէին էլ լսել գունային կորեկցիայի կամ կոնսիլերների մասին, այդ պատճառով էլ տոնային կրեմներ էինք ընտրում, որոնք ծածկում էինք ամեն բան՝ թե՛ թերությունները, թե՛ առավելությունները: Իսկ վճարում էինք մեր մաշկի առողջությամբ, սակայն այլընտրանք չկար:

Ինչո՞վ փոխարինել։ Եթե դուք ինստա-մոդել կամ բլոգեր չեք, գերծածկույթով տոնային քսուկը ձեզ պետք չէ: Ամեն օրվա համար թեթև հիմքով սատինային ֆինիշով քսուկ ընտրեք, որը հավասարեցնում է երանգը և բնական տեսք է տալիս մաշկին: Հրաշալի այլընտրանք են Ասիայից նորույթները՝ BB և CC կրեմները: Լուրջ թերությունները ծածկեք կոնսիլերով կամ գունավոր կոնսիլերներով՝ կանաչը՝ կարմրությունների համար, ծիրանագույնը՝ աչքերի տակի կապտուկների համար:

Հեղուկ, անփայլ շրթներկ

Այնքան անփայլ, այնքան չոր, որ շրթունքները հարմոնի է վերածում՝ քաշելով ողջ խոնավությունը: Ծանո՞թ է, ուրեմն՝ շուտ դեն նետեք այն:

Ինչով փոխարինել։ Վելվետային ֆինիշով շրթներկով: Նրանք այնքան կայուն չեն, որքան անփայլ շրթներկերը, սակայն ապահովում են հարմարավետությունն ու չեն թեփոտում:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...