Ի՞նչ լուրջ հիվանդության նախանշան է կոպերի վրա առաջացած դեղին գնդերը

Եթե դուք դեղին հետքեր, ճարպագնդեր եք նկատում ձեր կոպերի վրա, ապա անմիջապես մի վազեք կոսմետոլոգի մոտ:

Դուք պետք է ոչ թե հեռացնեք այդ տգեղ թերությունը, այլ պետք է վերացնեք դրա առաջացման պատճառը:

Համաձայն բրիտանական բժշկական ամսագրում հրատարակված հետազոտությունների՝ սրտային հիվանդությունների և դեղին հետքերի, որոնց գիտական անունը քսանտելազմա է, մեջ կապ գոյություն ունի:

Քսանտելազմաների և սրտային հիվանդությունների միջև կապը

Քսանտելազմաներ կարող են առաջանալ և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ, դրանք առավել հաճախ հանդիպում են 40 տարեկանից հետո:

Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ դեղին բշտիկները հանդիսանում են խոլեստերինի կուտակումներ:

Դրանք ոչ մի կերպ չեն ազդում տեսողության վրա, փափուկ են և ցավոտ չեն, այդ պատճառով էլ շատերն անտեսում են դրանք:

Ոմանք նախընտրում են հեռացնել քսանտելազմաները, քանի որ դրանք էսթետիկ տեսք չունեն, բայց դրա հետ մեկտեղ, նույնիսկ չեն էլ ենթադրում, որ դա օրգանիզմի կողմից շատ կարևոր ազդանշան է:

Հենց այդ պատճառով էլ, նույնիսկ հեռացնելուց հետո, դրանք նորից առաջանում են, կարծես հիշեցնում են այն մասին, որ պետք է սկսել բուժել հիմնական պատճառը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ քսանտելազմա ունեցող 12745 հետազոտված մարդկանցից բոլորի մոտ մեծ է եղել ինֆարկտի ռիսկը, սրտային հիվանդությունների առաջացման ռիսկը և նրանց մոտ մահացության աստիճանը շատ բարձր է եղել:

Երկարամյա հետազոտություններն ապացուցել են, որ քսանտելազմաները հանդիսանում են հետևյալ հիվանդությունների նախանշաններ. Սրտի կաթված, սրտի իշեմիկ հիվանդություն, աթերոսկլերոզի բարդ ձևեր:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...