Ինչպես ջուրը դուրս բերել ականջից

1․ Վակուում ստեղծել ականջում

Գլուխը պետք է թեքել խցանված ականջի մյուս կողմը, ափը սեղմել ականջին: Դա վակուում կստեղծի ականջում, որը կօգնի դուրս բերել ջուրը: Դա կարելի է անել նաև մատի օգնությամբ` թեքելով գլուխը, մատով սեղմելով փակել ականջն ու արագ ետ քաշել մատը: Կարելի է նաև ժամացույցի սլաքի ուղղությամբ մերսել ականջը:

2. Քացախի և սպիրտի կաթիլներ

Պետք է հավասար քանակությամբ սպիրտ և քացախ խառնել և մի քանի կաթիլ կաթեցնել ականջի մեջ: Դա կհեշտացնի ջրի դուրս գալն ականջներից և կկանխի բորբոքումը:

3. Թռչկոտել մեկ ոտքի վրա

Պետք է թեքել գլուխը ջրով լի ականջի կողմի վրա, կանգնել մեկ ոտքի վրա և ցատկել` միևնույն ժամանակ մատներով շարժելով ականջը:

4. Չորացնել տաք օդով

Կարելի է վարսահարդարիչ կիրառել չորացնելու ջուրը` այն պահելով ականջից 30 սմ հեռավորությամբ:

5. Պառկել և հույսը դնել ձգողականության վրա

Անհրաժեշտ է պառկել փորի վրա և գլուխը թեքել խցանված ականջը դեպի ներս ուղղությամբ: Մի քանի րոպե այդպես պառկելով ջուրը դուրս կհոսի ականջից:

6. Հորանջել կամ մաստակ ծամել

Ծնոտի ոսկորը մոտ է տեղակայված ականջին, և դրա շարժման արդյունքում ականջի ջուրը կարող է դուրս հոսել:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...