«Դու ոչինչ չես կարող անել, որպեսզի փոխես անցյալը, իսկ ապագան երբեք չի լինելու այնպիսին, ինչպիսին որ դու ես ցանկանում». 13 մոտիվացնող մտքեր, որոնք կարող են փոխել ձեր կյանքը

Դեն Միլմենի «Խաղաղության զինվոր» գիրքն իր գոյության 20 տարիների ընթացքում թարգմանվել է ավելի քան 20 լեզուներով և դասվում է հոգևոր գրականության դասականների շարքին։

Գիրքը հիմնված է հեղինակի կյանքում տեղի ունեցած մի շարք իրադարձությունների վրա։ Շատ մարդիկ այս գրքի միջոցով հասնում են շատ հասարակ, բայց շատ կարևոր ճշմարտություների։ Ներկայացնում ենք 13 մեջբերումներ «Խաղաղության զինվորը» գրքից, որոնք կարող են հուշել ձեզ, թե որ ուղղությամբ է պետք շարժվել։

Ամբողջ աշխարհը հսկայական գաղտնիք է։ Իմաստ չկա այն բացահայտելու։

Որտեղի՞ց գիտես, որ չես քնել ողջ կյանքիդ ընթացքում։ Որտեղի՞ց գիտես, որ հիմա էլ քնած չես։

Այն ամենը, ինչ տեղի է ունենում, դաս է։ Վստահիր կյանքիդ։ Ամեն ինչ իմաստ ունի։

Ինչպես գոյություն ունեն անցյալի տարբեր ձևակերպումներ և ներկան փոխելու անհամար միջոցներ, այնպես էլ գոյություն ունեն ապագայի բազմաթիվ տարբերակներ։

Սթրեսն առաջանում է այն ժամանակ, երբ խելքը դիմադրում է այն ամենին, ինչ տեսնում է։

Այն ուղին, որն ընտրել ես, նախատեսված չէ գովասանքի և քննադատությունների համար։ Ժամանակն է, որ ինքդ քամով լցնես առագաստներդ։

Սովորական պահեր գոյություն չունեն։

Ամեն օր մեկ օրով ավելի ես մոտենում մահվանը։

Ոչ թե գիտակցութունն է գտնվում մարմնի մեջ, այլ մարմինն է գտնվում գիտակցության մեջ։ Դու ինքդ ես այդ գիտակցությունը և ոչ թե ֆանտոմային միտքը, որն այդքան հոգսեր է պատճառում։ Այո՛, դու մարմին ես, սակայն դու նաև մնացած ամեն ինչն ես։

Հիշիր՝ ժամանակը՝ միշտ հիմա, վայրը՝ միշտ այստեղ։

Դու ոչինչ չես կարող անել, որ փոխես անցյալը, իսկ ապագան երբեք չի լինելու այնպիսին, ինչպիսին որ դու ես ցանկանում։

Երջանկությունը միայն այն չէ, ինչ զգում ես, դա այն է, ինչ դու համարվում ես։

Երջանիկ եղիր հիմա և առանց որևէ պատճառի… Հակառակ դեպքում դու երբեք երջանիկ չես լինի։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...