Մաքրեք դեմքի սև կետերը և ծակոտիները

Մեզանից յուրաքանչյուրին մշտապես հետաքրքրում է՝ ինչպես պայքարել դեմքի մաշկի, հատկապես՝ քթի հատվածում առաջացող սև կետերի դեմ:

Շատերը փորձում են լուծում գտնել տարբեր նյութերով պիլինգների միջոցով: Իհարկե, այդ միջոցներով սև կետերը մաքրվում են, սակայն չեն անցնում դրանց հետքերը: Ձեզ ենք ներկայացնում պարզ և բոլորիս հասանելի մի միջոց, որը կօգնի ազատվել սև կետերից:

Քայլ առաջին

Առավոտյան սուրճը (դառը, սև) խմելուց հետո թողեք, որ սուրճի մրուրը սառչի: Այնուհետև այդ մրուրը դրեք սպիտակ սրբիչի վրա և սրբիչով նրբորեն մաքրեք դեմքը շրջանաձև շարժումներով, ապա լվացեք ջրով:

Քայլ երկրորդ

Լայն տարայի մեջ երիցուկի տաք թեյ լցրեք: Դեմքը պահեք տարայի վրա և գլուխը ծածկեք սրբիչով: Այս դիրքով մի քանի րոպե մնացեք: Երիցուկի գոլորշին ծակոտիների համար, բացի հաճելի լինելուց, նաև դուրս է բերում մաշկի մակերևույթի սև կետերը:

Երրորդ քայլ

Մեկ բաժակ հանքային ջրով և 4 ճ/գ սոդայով խառնուրդ պատրաստեք, քսեք դեմքին, խուսափեք աչքերի հատվածից: Թողեք խառնուրդը 10 րոպե մնա, այնուհետև սենյակային ջերմաստիճանի ջրով լվացեք դեմքը:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...