9 բան, որ կարող են անել միայն յուրահատուկ ունակություններով մարդիկ

Ներկայացնում ենք 9 հնարք, որոնք կցանկանաք կրկնել:

Լեզվով քթին դիպչել

Եթե ստացվեց, դուք գենետիկ հազվագյուտ առանձնահատկություն ունեք: Այսպիսի բան կարող է անել Երկրի բնակչության 10%-ը:

Կաթվածահար մատ

Ափերն իրար կպցրեք և միջնամատերը խաչեք: Հերթականությամբ հեռացրեք բութ մատը, ցուցամատը և ճկույթը: Նույնը փորձեք անել մատնեմատի հետ: Ըստ ամենայնի, չհաջողվեց:

Մատների ջլերը կապված են, ուստի երբ մեկը ծալված է, մյուս չի շարժվում: Սակայն կան ոչ շատ մարդիկ, ովքեր կարողանում են դա անել:

Կոտրել ձուն

Վերցրեք հավի հում ձուն և սկսեք սեղմել ցուցամատով և բութ մատով: Հավանաբար չի ստացվի:

Ուժը, որով մատները սեղմում են կեղեևը, հավասարաչափ է բաշխվում երկու կետերի միջև դրա շրջակայքի ողջ մակերեսով, այդ պատճառով ձուն դիմադրում է: Սակայն ով գիտե, գուցե դուք կարողանաք:

Գերշարժունություն

Բնության մեջ չկան մարդիկ, որոնց հոդերը երկու կողմ թեքվեն: Սակայն ոմանց դեպքում դրանք այնքան էլաստիկ են, որ կարծես անբնական ձևով են ճկվում:

Այդպիսի ճկունությունը կարող է միայն բնածին լինել: Գերշարժունություն ունի մոլորակի բնակչության մոտ 20%-ը:

Անհավանական մատներ

Մատները ևս կարող են ամենայուրահատուկ ձևով թեքվել: Այս ունակությունը կարելի է զարգացնել:

Ոտքը ժամսլաքի ուղղությամբ շարժելով՝ 6 թիվը պատկերել

Բարձրացրեք աջ ոտքը և ժամսլաքի ողղությամբ շրջաններ պատկերեք: Մինչ դա անում եք, աջ ձեռքով 6 թիվը պատկերեք: Կտեսնեք, որ ոտքը և ձեռքը մեկ ուղղությամբ են պտտվում:

Բանն այն է, որ մեր ուղեղը հարմարված չէ մի քանի ուշադրություն պահանջող ազդանշան մշակելուն: Որակյալ մշակել հնարավոր է միայն մեկը:

Ձեռքերը նույն արագությամբ կառավարել

Վերևի հնարքի նման է: Սկսեք միաժամանակ մի ձեռքը պտտել ժամսլաքի ուղղությամբ, մյուսը՝ հակառակ: Սկզբում՝ դանդաղ, հետո արագացրեք: Աշխատեք հնարավորինս արագ պտտել: Շուտով կնկատեք, որ ձեռքերը պտտվում են նույն ուղղությամբ և տարբեր արագությամբ:

Հնարավոր չէ իրը բարձրացնել՝ պատից չհեռանալով

Ընկերոջը խնդրեք պատի մոտ կանգնել, որ հետույքը կիպ հպվի պատին: Նրա ոտքերից կես մետր հեռու հատակին փափուկ խաղալիք դրեք: Խնդրեք վերցնել այն՝ առանց հետույքը պատից հեռացնելու:

Որքան էլ նա փորձի, ոչինչ չի ստացվի: Մարդը պարզապես կկորցնի հավասարակշռությունը:

Արդեն սուպերուժ ունեք

Ձեր ընկերոջը նստեցրեք աթոռին և խնդրեք ձեռքերը կրծքավանդակին խաչել: Ցուցամատով ոչ ուժեղ սեղմեք նրա ճակատին: Հիմա թող արթնանա: Առանց ձեռքերի հնարավոր չէ:

Քանի որ մատով խանգարում եք, ծանրության կենտրոնն առաջ տեղափոխել կանգնելու համար չի ստացվի:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...