Կինը, թաքնվելով մահճակալի տակ, որոշեց ստուգել ամուսնու հավատարմությունը. ահա թե ինչ պարզվեց արդյունքում…

Մի քանի տարի հարաբերությունների մեջ լինելով՝ նրանց միջև եղած կիրքը հանդարտվել էր: Աղջիկը հաճախ էր ինքն իրեն հարց տալիս՝ արդյո՞ք ամուսինը հավատարիմ է:

Ի՞նչ կլինի, եթե բաժանվեն: Արդյո՞ք դեռ սիրում է իրեն: Որպեսզի ստուգի սիրելիի արձագանքը, աղջիկը որոշում է նրան նամակ գրել, իբր ամեն ինչ ավարտված է, սերը վաղուց մահացել է: Իրականում կինը չէր էլ պատրաստվում հեռանալ:

Ամեն ինչ պատրաստ էր: Նամակը դրեց երևացող տեղում և թաքնվեց մահճակալի տակ, որպեսզի բաց չթողնի ամուսնու արձագանքը: Գալով տուն՝ ամուսինը սկսեց ուրախ սուլել և ինչ-որ մեկի համարը հավաքեց:

Աղջիկը չէր հավատում սեփական ականջներին.

— Սիրելիս, ողջույն: Գալիս եմ: Պատկերացնո՞ւմ ես, նա գլխի է ընկել, որ ես նրան դավաճանում եմ, և ինքնուրույն հեռացել է: Դու էլ գիտեիր, որ այդ հարաբերությունները սխալմունք էին: Վերջապես ազատվեցի նրանից… Սպասիր, շուտով կգամ,- ասաց ամուսինը հեռախոսով:

Կինը շոկի մեջ էր: Երբ ամուսինը դուրս եկավ տնից, նա սկսեց դառը արտասվել:

Երբ աղջիկը որոշեց ուշքի գալ, հանգստանալ, սեղանին երկտող հայտնաբերեց. «Հիմարիկ ջան, երբ հաջորդ անգամ նորից որոշես նման խաղ կազմակերպել, համոզված եղիր, որ ոտքերդ չեն երևում մահճակալի տակից:

Գնացել եմ խանութ, շուտով կգամ: Համբուրում եմ…»։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...