Եթե դուք ունեք այս 3 վնասակար սովորությունները, ուրեմն դուք ավելի բարձր ինտելեկտ ունեք, քան ձեզ շրջապատողների մեծ մասը

Մենք բոլորս սովոր ենք, որ թեթև անփութությունը, ուշ քնելու սովորույթը և կռվարարությունը վատ երևույթներ են: Որքան զարմացան մարդիկ, երբ գիտնականները, վերջին հետազոտությունների հիման վրա, հակառակը ապացուցեցին:

Մասնավորապես, այդ վնասակար հակումներից մեկը բացահայտ փաստում է բարձր ինտելեկտի և առաջադեմ մտածողության մասին:

1. Եթե դուք ուշ եք քնում

Վերջերս «Հոգեբանությունն այսօր» ամսագրում հոդված տպագրվեց այն մասին, որ մարդիկ կարող են անտեսել սեփական կենսաբանական ռիթմերը, որոնք հատուկ են նաև կենդանիներին՝ գիշերը քնել, առավոտյան արթնանալ: Մարդը, ի տարբերություն կենդանիների, կարող է ցանկության դեպքում ինքը թելադրել իր օրգանիզմին ռիթմը:

Դրա վառ ապացույցը մարդկանց ավանդական երկու տեսակն է՝ բվեր և արտույտներ, և մարդիկ իրենք են ընտրում այդ տեսակը:

2. Արդյո՞ք միշտ է վատ հայհոյելը:

Եվս մեկ հետազոտություն ապացուցում է, որ հայհոյանք գործածող մարդիկ իրականում ավելի լայն բառապաշար ունեն, քան նրանց զուսպ գործընկերները:

Հետազոտություններին մասնակցել են 18-22 տարեկան երիտասարդներ, որոնց հանձնարարվել է կարճ ժամանակամիջոցում գրավոր ներկայացնել պատշաճ հասարակության մեջ չընդունված բառերը, այնուհետև նույն ժամանակահատվածում թվարկել այն բոլոր կենդանիների անունները, որ կհիշեն:

Արդյունքում ավելի մեծ բառապաշար ցուցաբերել են այն երիտասարդները, որոնք իմացել են նաև հայհոյանքներ:

3. Հետո՞ ինչ, որ տանը թափթփված վիճակ է:

Հոգեբանները պարզել են, որ տանը թափթփված վիճակ ստեղծող մարդիկ ավելի զարգացած են և առաջադեմ, քան մաքրամոլները:

Դա էլ հենց ապացույց է ստեղծագործական մտածողության: Հայտնի է, որ միտքը ծնվում է քաոսից:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...