Խելացի մարդիկ բոլորից դանդաղ են ծերանում: Ահա թե ինչու

Երիտասարդությունը՝ մտքում է:

Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել. խելացի մարդիկ ավելի դանդաղ են ծերանում (ոչ, նրանք սատանայի հետ գործարք չեն կնքում): Հիմա բացատրենք, թե ինչու:

Ուսումնասիրության համաձայն, ինտելեկտը՝ ոչ միայն դաշնակից է բարձր աշխատավարձով լավ աշխատանք գտնելու կամ իդեալական գործընկեր ձեռք բերելու համար:

Խելացի մարդիկ ավելի դանդաղ են ծերանում: Հոգեբանների բրիտանական ընկերության կողմից հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ կարող են ավելի երիտասարդ տեսք ունենալ: Նրանք նաև ավելի լավատես ու զգոն են մնում, երբ մեծանում են:

Գուցե կարծում եք, որ խելացի մարդիկ սովորաբար առողջ դիետայի, լավ քնի, ֆիզիկական ակտիվության և թեթև սթրեսի կողմնակից են (դա մեզ դարձնում է ավելի կայուն):

Սակայն, այս սովորություններն՝ առանց կնճիռների և մոխրագույն մազերի անձի միակ գաղտնիքը չեն:

Հետազոտությանը մասնակցել են 4949 կամավորներ և գիտնականներ Լիոնի, Ֆլորիդայի, Բիլեֆելդի և Մոնպելյեի համալսարաններից: Վիսկոնսինի երկայնական ուսումնասիրությունը հավաքել է մասնակիցների մի շարք IQ տվյալներ, որոնք արտացոլում են 1957 թվականի տվյալները, երբ այդ մարդիկ հաճախում էին միջնակարգ դպրոց:

Ուսումնասիրությունները հաշվի են առել կրթության մակարդակը, բնավորությունը, ճանաչողական կարողությունները, ինչպես նաև նրանց առողջական վիճակը 1992-ից 1993 թվականների միջև:

Տեղեկատվությունը հավաքելուց հետո պարզվեց, որ մարդիկ, ովքեր իրենց պատանեկության և երիտասարդության տարիներին անընդհատ զարգացրել են իրենց ինտելեկտը, կարողացել են մեծացնել այն հավանականությունը, որ ուրիշների համար դժվար կլինի որոշել իրենց տարիքը՝ ծերության ժամանակ: Նրանք նաև իրենց ավելի երիտասարդ և ավելի կենսական կարևոր կզգան:

Հաճելի բոնուս՝ նոր փորձ ստանալու պատրաստակամությունը, որն, ի դեպ, օգնում է բարելավել նյարդաբանական առողջությունը:

Գիտե՞ք որևէ տարեց մարդու, ով երիտասարդ և լավատես տեսք ունի:

Понравилась статья? Поделиться с друзьями: