Հորոսկոպի ամենավախկոտ նշանները

Ցուլ:

Ցուլերը զգուշանում են, ամեն բան այնքան չափազանցնում, որ սկսում են վախենալ որևէ գործողություն կատարել:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարիք ունեն ի մի բերել զգացմունքներն ու ծրագիր մշակել:

Եվ քանի դեռ նրանք աշխատում են ծրագրի մշակման վրա, շատ ուշ է լինում որևէ բան փոխելու համար: Ցուլերը դեմ չեն ամեն բան ինքնահոսի թողնել՝ լուռ տանջվելով, չցանկանալով ոչինչ ձեռնարկել:

Խեցգետին:

Որպես կանոն՝ Խեցգետիններն իրենց սխալների համար մեղադրում են ցանկացած մեկի, բացի իրենցից:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խիզախ են, երբ հարկավոր է պայքարել մտերիմների համար, բայց խուսափում են պատասխանատվություն ստանձնել իրենց գործողությունների համար, սկսում են վախենալ՝ խուսափելով երկխոսությունից, խնդրահարույց հարցերի քննարկումից:

Կույս:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ինքնավստահ են, երբ ամեն բան լավ են անում և սխալներ թույլ չեն տալիս: Բայց նրանք վախենում են, երբ մատնացույց են անում նրանց բացթողումներն ու ձախողումները, չիմացությունը:

Որպես կանոն՝ Կույսերը խուսափում են լինել վայրերում, որտեղ կարող են ամենախելացին չլինել. կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին դուր չի գալիս խոստովանել, որ զիջում են որևէ մեկին, հատկապես՝ ինտելեկտի և գիտելիքների առումով:

Կշեռք:

Թեև Կշեռքները տանել չեն կարողանում կոնֆլիկտները, նրանք հակված են դրամայի վերածել իրադարձությունները:

Սխալներ թույլ տալու դեպքում նրանք սկսում են արտասվել, տառապել՝ մարդկանց կարեկցանքին արժանանալու և իրենց բացթողումներից ուշադրությունը շեղելու համար:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գիտեն, որ հարկավոր է պարզապես պատասխանատվություն ստանձնել սեփական գործողությունների համար, բայց չեն ցանկանում դա անել:

Ձկներ:

Ձկները չափազանց զգայուն են, ինչը կարող է հանգեցնել վախկոտ գործողությունների և ռեակցիայի: Երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գերադասում են պատասխանատվությունն ուրիշների վրա դնել:

Լինում են պահեր, երբ Ձկները շատ վախեցած են լինում՝ պայքարելու և պնդելու համար իրենց դիրքորոշումը:

Այդ պատճառով Ձկները պարզապես ձևացնում են, թե ոչինչ չեն տեսնում, թե իրենք գոյություն չունեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են վարպետորեն խուսափել նրանից, ինչ չեն ցանկանում և վախենում են անել:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...