Փոքրիկ փոթորիկ. 5 բան, որ պետք է իմանալ Ջրհոս–երեխայի մասին

Ջրհոսի համաստեղության տակ ծնված մարդկանց մասին շատ ենք խոսել, սակայն այսօր ցանկանում ենք պատմել Ջրհոս երեխաների, նրանց առանձնահատկությունների մասին։

1. Նա էներգիայով լի է

Օդի տարերքի տակ ծնված Ջրհոսը նման է փոթորկի։ Նա չի կարող նստել նույն տեղում, սակայն նրան դժվար է երես առած համարելը։ Նա ավելի շուտ հետաքրքրասեր է։ Նրան հետաքրքիր է ամեն բան, ինչ տեղի է ունենում շուրջը։ Եթե ձեզ թվում է, որ Ջրհոսը ձեզ չի լսում, դա այդպես չէ։ Նա պարզապես այնքան ցրված է, որ մոռանում է ձեր ասածների մասին։

2. Նա կամակոր է

Անօգուտ է նրան որևէ բան արգելելը, եթե նա դա ուզում է անել։ Նա կտանջվի, կտառապի, նա չի թողնի մտածածը, մինչև որ չհոգնի դրանից։ Այդպիսով նա սովորում է կյանքին և ճանաչում է աշխարհը։

3. Նա զգայուն է

Ջրհոսը մանկուց կարողանում է կարդալ ուրիշների տրամադրությունները։ Նրանք բառացիորեն զգում են մարդկանց։ Եթե մայրիկը վատ է զգում, նա առաջինը դա կզգա և կփորձի օգնել և անպայման կստիպի ժպտալ։

4. Նա կարողանում է զարմացնել

Ջրհոս երեխայի ծնված օրվանից պատրաստ եղեք նրան, որ ձեր կյանքը հիմնովին փոխվելու է։ Այն ավելի հետաքրքիր և հագեցած է դառնալու։ Փոքրիկի հետ դուք շատ նոր ու զարմանալի բաներ կբացահայտեք։ Ավելի շուտ նա կդառնա ձեր ուսուցիչը և ոչ՝ հակառակը։ Նա ձեզ կստիպի նոր ուտեստներ փորձել, նոր երկրներ տեսնել, այնպիսի բաներ անել, որոնց մասին չէիք էլ երազել։

5. Նա հուզական առումով անկայուն է

Մեկ րոպե առաջ փոքրիկ Ջրհոսը ծիծաղում էր, իսկ հիմա լաց է լինում։ Մի վախեցեք, տրամադրության նման տատանումները հատուկ են կենդանակերպի այս նշանին։ Կարևորը, որ նա շատ արագ է հանգստանում և մեկ երկու րոպեից արդեն դրաման կավարտվի։ Թույլ տվեք, որ նա ինքը հաղթահարի իր հույզերը, պարզապես եղեք կողքին։ Անձրևից հետո միշտ ծիածան է լինում, իսկ Ջրհոսի հետ դա միշտ շատ արագ է տեղի ունենում։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...