Երբեմն մարդը կարող է սիրալիր և դրական թվալ, բայց անցնում է մի փոքր ժամանակ, և նա սկսում է նյարդայնացնել բոլորին:
Խոյ
Գրավում է
Խոյ նշանի ներկայացուցիչների ամենագրավիչ հատկություններից մեկն այն է, որ կյանքում ամեն ինչ նրանք անում են մանկական ոգևորությամբ և հաճույքով:
Վանում է
Խոյերն ամեն ինչ այնքան մոտ են ընդունում սրտին, որ ցանկացած մանրուքից կարող են կոնֆլիկտ ստեղծել և նույնիսկ կռվի մեջ ընկնել:
Ցուլ
Գրավում է
Ցուլերն անհրաժեշտ են համարում սիրալիր և հոգատիր լինել մարդկանց հանդեպ, և շատ շռայլ են այդ հարցում:
Վանում է
Հիվանդանալու առաջին իսկ նախանշանների դեպքում, Ցուլը հեդաձգում է բոլոր գործերը, տեղյակ է պահում աշխատանքի չգնալու մասին, անջատում է հեռախոսը և իրեն այնպես է պահում, կարծես աշխարհի վերջը եկել է:
Երկվորյակ
Գրավում է
Երկորյակները միշտ պարզ արտահայտում են իրենց զգացմունքներն ու մտքերը: Եթե նրանք սիրում են ձեզ՝ դուք այդ մասին անընդհատ կլսեք և կզգաք, որ դուք իսկական երկրպագու ունեք:
Վանում է
Երկորյակները սովորություն ունեն իրենց այնպես պահել, կարծես բոլորից լավ են հասկանում ամեն ինչից, նույնիսկ այն ժամանակ, երբ դա ընդհանրապես այդպես չէ:
Խեցգետին
Գրավում է
Խեցգետինները ցանկանում են միշտ լինել իրենց սիրելիների և հարազատների կողքին: Խեցգետինը, հավատարիմ շնիկի պես, ձեր հետևից կգա ամեն տեղ, և եթե հարկ լինի, նույնիսկ աշխարհով մեկ:
Վանում է
Ձեր բախտը կբերի, եթե դուք թեկուզ մեկ րոպե անցկացնեք ամեն ինչում վստահ Խեցգետինի ընկերակցությամբ: Նրանց անընդհատ աջակցություն է հարկավոր: Գրկեք Խեցգետիններին:
Առյուծ
Գրավում է
Յուրաքանչյուր Առյուծ իր մեջ ունի կենդանի, դրական էներգիա, որն ընդունակ է վարակել ցանկացածին, նույնիսկ ամենաանտարբեր մարդուն:
Վանում է
Շատ առյուծներ այնքան հպարտ են և ինքնասիրահարված, որ երբ զգում են, որ իրենց չեն գնահատում, սարսափելի փնթփնթան են դառնում:
Կույս
Գրավում է
Եթե ձեր կողքին կույս կա, դուք կզգաք, որ ձեր մասին հոգ են տանում, ինչպես նաև երբեք չեք հիասթափվի նրա հետ զրույցից, այն երբեք անիմաստ չի թվա:
Վանում է
Կույսերն այն աստիճանի թերահավատ են, որ երբեմն ուղղակի պետք է աչք փակել դրա վրա, բայց նրանք միևնույնն է չեն հանգստանա և կսկսեն հեգնել ձեզ:
Կշեռք
Գրավում է
Կշեռքներն այնքան են գնահատում ուրիշներին, որ շատ բաների կգնան՝ ցանկացած իրավիճակ հարմարավետ, հանգիստ և հաճելի դարձնելու համար:
Վանում է
Կշեռքները ձեզ կասեն հենց այն, ինչ դուք ցանկանում եք լսել և ուրիշ ոչինչ:
Կարիճ
Գրավում է
Եթե վիրավորեն կամ նեղացնեն ինչ-որ մեկին, ում սիրում է Կարիճը, նա կանի ամեն ինչ՝ այդ մադուն պաշտպանելու համար, և այդ ժամանակ նեղացնողին չես նախանձի:
Վանում է
Նրանք այնքան լուրջ են վերաբերվում մանրուքներին, որ նարնց մեջ անմիջապես խանդ ու զայրույթ է առաջանում ոչնչից:
Աղեղնավոր
Գրավում է
Աղեղնավորները բնության կողմից օժտված են լավատեսությամբ, ինչն օգնում է նրանց աշխարհը տեսնել որպես հույսերի և ուրախությունների վայր:
Վանում է
Նրանց պերֆեկցիոնիզմը և գերիշխելու ձգտումը վանում են: Եթե դուք չեք անում այնպես, ինչպես նրանք են ասում՝ ուրեմն դուք սխալ եք:
Այծեղջուր
Գրավում է
Այծեղջուրները հուսալի են և բարյացակամ, նրանք մարդիկ են, ում վրա կարելի է հույս դնել ամեն հարցում:
Վանում է
Եթե գործը լավ չէ պլանավորված, Այծեղջուրը կարող է նյարդայնանալ:
Ջրհոս
Գրավում է
Ջրհոսը միշտ պատրաստ է թողել ամեն ինչ, և օգնության ձեռք մեկնել, անկախ նրանից՝ իրենց կյանքում ամեն ինչ նորմալ է, թե ոչ:
Վանում է
Ջրհոսներն իրենց տրամաբանությունն ու մտածելակերպն իդեալական են համարում, և փոխարեն այն բանի, որ լռեն և լսեն, շարունակում են խորհուրդներ տալ:
Ձուկ
Գրավում է
Ձկները մաքուր, նուրբ, բաց և կարեկցող մարդիկ են, նրանք ունակ են զգալու, որ մեկ այլ մարդ անհանգստացած է, և պատրաստ են օգնել նրան:
Վանում է
Երբեմն թվում է, որ նրանք դանդաղացված տեմպով են ապրում, և նրանց, ինչ-որ բան անելու համար, երեք անգամ ավել ժամանակ է հարկավոր, քան ուրիշներին:
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: