Վախեցեք, երբ կինը լռում է, նրա լռությունն ավելի վտանգավոր է, քան բառերը

Հարգելի տղամարդիկ, մի վախեցեք  կոնֆլիկտներից, վախեցեք այն օրվանից, երբ  կինը կլռի, դա նշանակում է, որ նա  այլևս պայքարելու ցանկություն չունի և առանց հետ նայելու կհեռանա: Հիշեք, որ կանայք խոսում են հույզերի լեզվով:

Երբ կինը վիճում է,  և հարաբերություններ է պարզում,  դա չի նշանակում, որ ձեր հարաբերությունները քայքայման եզրին են, ընհակառակը,  նա անհանգստանում է ձեզ համար, նշանակում է ձեր հարաբերությունները  կարևոր են նրա համար:

Արեք ամեն հնարավոր բան, նրան հանգստացնելու համար,  փորձեք խելամիտ կոմպրոմիսի գալ:

Երբեմն կանայք հույզերին զարկ տալով ավելի շատ բան են ասում, քան ասելով ես քեզ սիրում եմ: Այդպես նրանք մարտնչում են հանուն սիրո:

Կոնֆլիկտները  հարաբերությունների նորմալ և անբաժանելի մասն են: Դրանք հնարավորություն են տալիս  ավեի լավ ճանաչել միմյանց:

Եվ հիշեք, եթե ինչ որ մեկն ասում է, որ երբեք  հարաբերություններ չի պարզում,  նշանակում է նա խաբում է:

Տարաձայնությունները  մեր կյանքի մի մասն են:  Ի վերջո մենք ունենք տարբեր կարծիքներ, տարբեր ճաշակ: Մենք տարբեր ենք և երբեմն բախումներն անխուսափելի են:

Անհանգստացեք , երբ կինը լռում է, որովհետև, երբ կինը լռում է, նա դադարում է պայքարել ձեզ համար: Երբ կինը սիրում է, նա պատրաստ է պայքարել մինչև վերջ:

Եթե նա լռում է, ուրեմն պատրաստ է ազատ թողնել ձեզ, նշանակում է նա այլևս չի վախենում ձեզ համար, դուք նրա համար այլևս նշանակություն չունեք:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...