Ռեստորանների մասին 5 «կեղտոտ» գաղտնիք, որոնց մասին ձեզ երբեք չի պատմի անձնակազմը

Ռեստորան գալով դուք երբեք չեք կարող իմանալ, թե ինչ է կատարվում ուտեստները պատրաստտելիս և դրանք մատուցելիս։

Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ մթերքը թարմ է եղել, որ խոհանոցում կատարյալ մաքրություն է տիրում և որ բոլոր աշխատակիցները բժշկական գրքույկներ ունեն։

Երևի թե հեղինակավոր ռեստորաններում ամեն ինչ հենց այդպես է, սակայն միջին կարգի ռեստորաններում միշտ չէ, որ պահպանում են այդ չափորոշիչները։

1. Ուտելիքի նկատմամբ վերաբերմունք

Ռեստորանների մասին 5 «կեղտոտ» գաղտնիք, որոնց մասին ձեզ երբեք չի պատմի անձնակազմը

Երևի թե, եթե իմանաք, որ խոհարարն աշխատում է խոհանոցում գլխարկով և ձեռնոցներով, ներքուստ կհանգստանաք։

Սակայն դուք չգիտեք, թե այդ ձեռնոցներով նա էլ ինչի է ձեռք տվել։ Ուտեստը պատրաստելու ընթացքում նա կարող է վերցնել բջջայինը, դիպչել դռների և սառնարանի բռնակներին և այլն։

2. Զուգարանը հաստատության դեմքն է

Ռեստորանների մասին 5 «կեղտոտ» գաղտնիք, որոնց մասին ձեզ երբեք չի պատմի անձնակազմը

Հաստատության մաքրության և հիգիենայի մասին պատկերացում կազմելու համար խորհուրդ ենք տալիս զուգարան մտնել։

Եթե այս տարածքում կեղտոտ է և տհաճ հոտ է գալիս, կարող եք պատկերացնել, թե ինչ է կատարվում խոհանոցում, որտեղ այցելուները չեն կարող վերահսկել մաքրությունն ու աշխատակիցների բարեխղճությունը։

3. Հատուկ և ակցիաներով ուտեստների թարմությունը

Ռեստորանների մասին 5 «կեղտոտ» գաղտնիք, որոնց մասին ձեզ երբեք չի պատմի անձնակազմը

«Հատուկ ուտեստ» կամ «Օրվա ուտեստ» անվանումներով առաջարկվող սնունդը հնարավոր է, որ ժամկետն անցնելու մոտ է կամ էլ պարզապես պահանջարկ չունի։

Հենց այդ պատճառով էլ մատուցողները համոզում են ձեզ փորձել հենց դրանք։

4. Հիվանդ անձնակազմ

Ռեստորանների մասին 5 «կեղտոտ» գաղտնիք, որոնց մասին ձեզ երբեք չի պատմի անձնակազմը

Հաճախ է լինում, որ խոհարարները հանկարծ իրենց վատ են զգում, բնական է, որ միանգամից տուն չեն գնում, այլ սպասում են հերթափոխը հանձնելուն, քանի որ չեն ցանկանում գումար կորցնել։

Այնպես որ երբեք չեք իմանա, թե պատրաստելու ընթացքում փռշտացել են ձեր ուտեստի վրա, թե ոչ։

5. Մատուցողները թանկ ուտեստներ են առաջարկում, այլ ոչ թե այնպիսիք, որոնք ավելի լավն են

Ռեստորանների մասին 5 «կեղտոտ» գաղտնիք, որոնց մասին ձեզ երբեք չի պատմի անձնակազմը

Թանկ՝ չի նշանակում համեղ, այլ՝ ընդհակառակը։ Մատուցողի հիմնական նպատակը այցելուների վրա գումար աշխատելն է և որքան հնարավոր է՝ շատ։

Հենց այդ պատճառով էլ նա ձեզ ավելի թանկանոց ուտեստներ կառաջարկի, իսկ էժաններից ձեռնպահ կմնա։

Եվ վերջում մի փոքր խորհուրդ:

Եթե ցանկանում եք վստահ լինել սպասարկման որակի և մթերքների թարմության վրա, փնտրեք վերջերս բացված հաստատություններ, որոնք պայքարում են դրական իմիջ ստեղծելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...