Այս հոդվածը կարդալուց հետո այլևս երբեք չեք դիպչի բամբակի փայտիկներին

Ականջները մեր մարմնի ամենակարևոր մասն են։

Դրանք ոչ միայն օգնում են մեզ լսել, այլև պահպանում են մեր օրգանիզմի բալանսը։

Ինչևէ, ականջները մաքրելու համար ավելի լավ է սեփական մատներն օգտագործել, քան բամբակի ձողիկները, որոնք աստիճանաբար կարող են վարակների ու տարբեր վնասվածքների հանգեցնել։

Բժիշկներն արդեն վաղուց խորհուրդ են տալիս խուսափել բամբակի ձողիկներով ականջները մաքրելուց։

Բամբակի ձողիկն իրականում ավելի խորն է հրում ականջի ծծումբը։ Աստիճանաբար այն կուտակվում է ականջի խորքում և բորբոքման պատճառ դառնում։

Ականջներում կուտակված ծծումբի զանգվածը պաշտպանում է դրանք կեղտից՝ բակտերիաներից, միջատներից և սնկային մանրէներից՝ պաշտպանիչ գործառույթ կատարելով։ Ծծումբը միշտ իր վրա է հավաքում այս բոլոր վնասակար մասնիկներն ու դրանք դուրս բերում բնական ճանապարհով, երբ ծամում ենք:

Ինչևէ, ականջի խորքում կուտակվելով՝ այն կարող է լուրջ բորբոքումների պատճառ դառնալ։ Այսպես, ականջի արտաքին հատվածը մաքրելով՝ մենք միայն կեղտն ավելի խորն ենք հրում։

Հաճախ կեղտի զանգվածը հասնում է ականջի թմբկաթաղանթին՝ լսողության հետ կապված խնդիրներ առաջացնելով։ Վատագույն դեպքում դրանից առաջացած խնդիրների պատճառով մարդիկ կորցնում են իրենց լսողությունը։ Եվ այս ամենն այն պատճառով, որ կանոնավոր մաքրել են ականջները։

Որոշ բժիշկներ համոզված են, որ ականջները մաքրելն անօգուտ է։ Կան, սակայն, մարդիկ, ում մոտ նկատվում է ականջների կեղտի գերկուտակում, բայց նույնիսկ նրանց խորհուրդ է տրվում սեփական մատների օգնությամբ մաքրել ականջները և չդիմել բամբակի ձողիկների օգնությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...