Այսպես ճակատագրեր են քանդվում. ահա, թե ինչու պետք չէ ապրել միայն հանուն երեխաների

Նա վաղ ամուսնացավ՝ հազիվ ավարտելով ուսումնարանը: Մեկ երեխա ունեցավ, մեկ տարի անց՝ ևս մեկը:

Կարիերայի, սեփական նախասիրությունների և հոբբիների համար ժամանակ չմնաց: Ամբողջ ժամանակն անցնում էր պատրաստելով, լվացքով, մաքրությամբ Եվ չես ասի, որ դա նրան դուր չէր գալիս կամ ընտանիքը երջանիկ չէր: Որդիներն առողջ և ուրախ էին մեծանում, դարձան մոր կյանքի իմաստը:

Բայց եկավ պահ, երբ նրանք մեծացան: Մեկը գնաց ուրիշ երկրում սովորելու, մյուսը որոշեց սեփական ընտանիք կազմել և աղջկա հետ առանձին ապրելու գնաց: Հենց այդ պահին նրա կյանքը փլվեց: Չէ՞ որ նրան ուրիշ ոչինչ չմնաց: Հետևանքը՝ նա միայնակ է, կոտրված, նրա կյանքը դատարկվեց, իսկ երեխաների սրտում ապրում է մեղքի մշտական զգացում նրա միայնության համար:

Մի քիչ ուրիշ պատմություն: Նա հղիացավ տղամարդուց, ում իրենք պետք չէին և որոշեց այդ երեխային իր համար մեծացնել: Մայրը երեխային աշխատում էր ամեն ինչ տալ՝ իրեն զրկելով անձնական կյանքից, երազանքներից:

Նա դարձավ հաջողակ տղա, բայցև անմար մեղքի զգացումով: Հետևանքը՝ նա 50 տարեկան է, ամուսնացած չէ, երեխաներ չունի, դեռ մոր հետ է ապրում՝ փորձելով մարել իր պարտքը: Բայց չի ստացվում:

Նրա կյանքն առանձնապես չդասավորվեց՝ կարիերան չստացվեց, արքայազն չհանդիպեց, երեխաներ չունեցավ: Մոտ 40 տարեկան էր: Որոշեց երեխա ունենալ, որպեսզի կյանքում ինչ-որ բան ունենար: Որոշեց իր չարածները երեխեայի ձեռքով անել:

Երեխային ուղարկեց դաշնամուր նվագելու, որովհետև իր մայրն իրեն արգելել էր: Բայց երեխան ատում էր դաշնամուրը:

Բայց մայրիկին հակաճառել պետք չէր, չէ՛ որ մայրիկը «քեզ համար ամբողջ կյանքն էր ներդրել: Երեխան դարձավ թեթևսոլիկ մեծահասակ առանց որևէ ամբիցիայի: Փոխարենը՝ կարողանում է դաշնամուր նվագել:

Այսպիսի քանի՞ պատմություներ կան: Միլիոնավոր: Որովհետև ծնողները երեխաներին դարձնում են իրենց կյանքի իմաստը: Դա բացարձակապես սխալ է…

Երեխան քո սեփականությունը չէ, նա անհատ է, իր կյանքն ունի, իր նախասիրությունները, նպատակները, երազանքները: Ծնողների պարտականությունն է նրանց տալ անհրաժեշտ ամեն բան, երջանիկ մանկություն ապահովել և բաց թողնել, երբ ժամանակը գա: Երեխան ծնողների կյանքում Տիեզերքի կենտրոնը չէ:

Պետք չէ զոհաբերություններ անել, երեխաներին դա պետք չէ: Նույնիսկ եթե անում, ես, երեխաները դա չպետք է իմանան: Որովհետև դրանց մասին նրանց ասելով մեղքի զգացում ես սերմանում:

Այդ ամենի մյուս կողմում քո կյանքն է: Ծնող դառնալով՝ դու չես դադարում անհատ լինել: Քո շահերը, անձնական կյանքը և երազանքները պակաս կարևոր չեն, քան երեխայի մասին հոգ տանելը:

Պետք չէ ապրել միայն հանուն երեխայի, նրան դարձնել կյանքիդ իմաստը:

Սիրիր քեզ: Կյանքի կոչիր երազանքներդ, գտիր այն, ինչ հոգուտ մոտ է:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...