Շիկահեր աղջիկը մետրոյում այնպիսի զարմանալի բան արեց, որ մազերս բիզ-բիզ էին կանգնել. Ամեն օր նման բան չես տեսնի

Ես կանգնած եմ մետրոպոլիտենի վագոնում, դռների դիմաց:

Կայարանում վագոն է մտնում մի շիկահեր աղջիկ: Աչքերն անհոգ, բարձրակրունկ կոշիկներով, հագուկապը տեղը տեղին, սովորական, հաճելի շիկահեր է:

Կանգնում է կողքիս, պայուսակից հանում է ձայնարկիչը, հագնում ականջակալները, բայց միևնույն է, լսվում է Nightwish-ի բասերը: Դե, մտածում եմ, ամեն մեկն իր ճաշակն ունի:

Այնուհետեւ նա պայուսակից հանում է ճապոնական պոեզիայի գիրք և սկսում հանգիստ կարդալ բնօրինակով: Իմ դեմքը մի քիչ ավելի ձգվեց:

Ընթերցման պահին զանգահարեց բջջային հեռախոսը: Հիմա՝ զրույցը.

— Այո, ըհը… Այո: Ուրեմն տես, հոսանքի մատակարարման բլոկն ամրացվում է համակարգչի բլոկին ետևից վերևի մասում՝ չորս պտուտակով, դրանից դուրս են գալիս էլեկտրական մալուխները, այսինքն ինչպե՞ս, թե դեպի ուր, դրանք միանում են. մայրական պլատային, կոշտ սկավառակին, սկավառակների ձայնարկիչին Ըհը Ինչի՞ համար որոշեցիր համակարգիչ հավաքել, եթե նման մանրուքներ չգիտեիր:

Անջատում է հեռախոսը, նկատում է իմ ցնցված դեմքը եւ հաճելի ժպիտով ասում.

— Հանգիստ, մազերս ներկված են:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...