Անգին խորհուրդներ, որոնք փողը բառացիորեն կքաշեն ձեր դրամապանակի մեջ. մեր նախնիներն իզուր չեն հավատացել դրանց

Մեզնից շատերը հավատում են ժողովրդական սնահավատություններին:

Հատկապես՝ փողի և հարստության հետ կապվածներին:

Ներկայացնում ենք նշաններ, որոնք բառացիորեն փողը կքաշեն ձեր դրամապանակի մեջ:

Փողոցում և հաստատություններում

Անգին խորհուրդներ, որոնք փողը բառացիորեն կքաշեն ձեր դրամապանակի մեջ. մեր նախնիներն իզուր չեն հավատացել դրանց

Դրամը, որը տեսել եք փողոցում, անպայման պետք է վերցնել: Այլապես փողի նկատմամբ արհամարհանք կդրսևորեք:

Արծիվը դեպի վեր ընկած մետաղադրամը ձգում է փողը, իսկ արծիվը դեպի ներքևը՝ հեռացնում: Առաջին դեպքում վերցրեք փողը, երկրորդ դեպքում՝ թողեք:

Մի վերցրեք խաչմերուկում ընկած փողը: Ստիպված կլինեք շատ փող ծախսել առողջության համար:

Փողը, որը թեյավճար եք տալիս, եռակի չափով վերադառնում է:

Տանը

Անգին խորհուրդներ, որոնք փողը բառացիորեն կքաշեն ձեր դրամապանակի մեջ. մեր նախնիներն իզուր չեն հավատացել դրանց

• Ճաշի սեղանը հարստության խորհրդանիշ է: Մի նստեք դա վրա, այլապես փողը ձեր կողքով կանցնի:

• Որպեսզի տանը փող լինի, մի քանի մետաղադրամ դրեք ճաշի սեղանի սփռոցի տակ:

• Դրամապանակը մի դրեք ճաշի սեղանի և մահճակալի վրա:

• Տանը պետք է միայն մեկ ավել լինի, այլապես փողն արագ կսպառվի: Այն պետք է լայն ծայրը դեպ վեր լինի:

• Խնջույքի ժամանակ կինը վերջին հերթին է անծանոթ տղամարդու հետ բաժակ խփում: Իսկ տղամարդը՝ կնոջ: Այդ դեպքում նրանք միշտ փող կունենան:

• Երբեք ցրիվ մի տվեք մետաղադրամները: Դրանք պահեք պահատուփում, դրամապանակի մեջ կամ գաղտնի տուփում:

• Տանը պահվող փողը պարբերաբար հաշվեք: Զգուշությամբ ուղղեք և հարթեցրեք թղթադրամները:

• Նախքան փող հավաքել սկսելը՝ հստակ կողմնորոշվեք՝ դրանք ինչի համար կծախսվեն: Երբեք մի թողեք սև օրվա համար: Դրական մտքերով կուտակեք: Այդ դեպքում հաջողությունը հաստատ կգա:

• Սարդը հարստության և բարեկեցության խորհրդանիշ է: Եթե տանը սարդ է հայտնվել, եկամուտ սպասեք: Եվ մի մտածեք այն սատկացնելու մասին:

• Սուլոցը սենյակում խոշոր գումարի կորուստ է:

• Հաց և աղ մի տվեք պարտքով: Համարվում է, որ այդ մթերքների հետ տնից գնում են փողն ու բարեկեցությունը:

• Մաքրություն մի արեք մայրամուտից հետո:

• Գիշերը փողն ու բանալիները սեղանին մի թողեք:

• Հատակին մի դրեք պայուսակը, որի մեջ փող կա: Այլապես այն ձեզնից կհեռանա:

• Ով դանակը թողնում է հացի մեջ, նրան աղքատություն է սպասվում:

• Ով դեն է նետում հացը, նրան նյութական անհաջողություն է սպասվում:

• Աղբը պատուհանից մի թափեք, համարվում է, որ այդպես փողը կգնա տնից:

• Ակվարիումը ձգում է փողը: Բայց դրա ջուրը միշտ պետք է մաքուր լինի:

• Նորոգեք բոլոր ծորակները. հոսող ջրի հետ փողն է գնում:

Դրամապանակ

Անգին խորհուրդներ, որոնք փողը բառացիորեն կքաշեն ձեր դրամապանակի մեջ. մեր նախնիներն իզուր չեն հավատացել դրանց

• Փողը սիրում կարմիր գույն և բնական նյութեր: Բնական կաշվից կարմիր դրամապանակ գնեք:

• Պետք չէ մինչև վերջին դրամը ծախսել: Դատարկ դրամապանակը աղքատություն է ձգում:

• Տարբեր արժեքի թղթադրամները պահեք դրամապանակի տարբեր բաժիններում:

• Երկար ժամանակ մի պահեք կեղտոտ, մաշված կամ պատռված թղթադրամները:

• Հին դրամապանակները դեն մի նետեք:

• Փողն այնպես պահեք, որպեսզի թվերը նույն կողմը նայեն:

• Դրամապանակի գաղտնի մասում 2-դոլարանոց թղթադրամ պահեք: Կամ 5 թվով դթղթադրամ:

• Դրամապանակի մեջ շատ մանրադրամ մի պահեք:

• Փողը հաշվել է սիրում, բայց փող մի հաշվեք երեկոյան մայրամուտից հետո: Դա անհաջողության կհանգեցնի:

• Երբեք ոչ ոքի ցույց մի տվեք ձեր դրամապանակում եղած փողը:

• Փողի բնական խորհրանիշերն են՝ փայտը, կաշին և մորթին: Դրամապանակի մեջ փայտե կամ կաշվե թալիսման դրեք: Իսկ բանալիների վրա մորթե կախազարդ կախեք:

Ընդհանուր նշաններ

Անգին խորհուրդներ, որոնք փողը բառացիորեն կքաշեն ձեր դրամապանակի մեջ. մեր նախնիներն իզուր չեն հավատացել դրանց

• Որպեսզի փողը տանը մնա, աշխատավարձի օրը չի կարելի ոչ մի դրամ ծախսել: Ստացված գումարը պետք է գիշերը տանը մնա:

• Խանութում փողը ձեռքից ձեռք մի տվեք և մի վերցրեք: Փողի հետ կարող է մյուս մարդու էներգետիկան փոխանցվել, որը ոչ միշտ է դրական: Ավել փողը վերադարձրեք, եթե վաճառողը սխալ է հաշվել:

• Երբեք մի պարծեցեք նոր իրերով, այլապես փողը կհեռանա ձեզնից:

• Երեբեք մի նայեք մարդու աչքերի մեջ, ում ողորմություն եք տալիս:

• Հագուստի գրպանների անցքերը միշտ պետք է կարված լինեն: Այլապես դրանցով «կհեռանա» ամբողջ փողը:

• Փող գրավելու համար թանակարժեք զարդեր կրեք: Դրանք հարստություն են խորհրդանշում: Եվ ոչ մի դեպքում ուրիշին թույլ մի տվեք փորձել կամ կրել ձեր թանկարժեք զարդը:

• Չի կարելի ինքնուրույն մազերը կտրել: Այլապես կկտրեք հաջող ֆինանսական հնարավորությունները:

• Ձախ ափն է քոր գալիս՝ փող է ստացվելու, աջը՝ ծախսվելու է:

• Հրշեջի կամ ոստիկանի հանդիպելը կորստի նշան է, ծովային սպայի և հղի կնոջ՝ եկամտի:

• Երբեք մի դատապարտեք, մի նախանձեք նրանց, ովքեր ձեզնից շատ փող ունեն: Դա ավելի մեծ ֆինանսական դժվարությունների կհանգեցնի:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...