Կանացի հորոսկոպը կպատմի, թե ինչ կախարդանքով է օժտված Ձեր Կենդանակերպի նշանը

Կենդանակերպի նշաններով մեր կանացի հորոսկոպը թույլ կտա իմանալ սեփական կախարդանքի հմայքը, որի շնորհիվ դուք կկարողանաք գրավել սիրելի տղամարդու սիրտը:

Չէ՞ որ յուրաքանչյուր կնոջ մեջ թաքնված է զարմանալի կախարդական ունակություններ: Տարբերել և ճանաչել դրանք՝ հեշտ չէ, այն անորսալի է և երբեմն աննկատ:

Կին-Խոյ

Խոյերի կանացի կախարդանքը թաքնված է իրենց շարժումների մեջ: Նրանց սեքսուալությունը բացահայտվում է ժեստերում, միմիկաներում, քայլվածքում և հատկապես պարելիս: Շարժումը՝ տվյալ Կենդանակերպի նշանի ներկայացուցչուհու տարերքներից մեկն է, քանի որ հենց դրանում է երևում իր ամբողջ կանացիությունը և գրավչությունը:

Կին-Ցուլ

Համաձայն կանացի հորոսկոպի, Ցլերն ունակ են խելքահան անել միայն հայացքով: Թարթիչների թեթև թափահարում, ուշադիր, բայց ոչ կպչուն հայացք՝ և տղամարդիկ հայտնվում են նրանց ոտքերի առաջ:

Կին-Երկվորյակ

Այս համաստեղության ներկայացուցիչ կանայք գրավում են ձայնով: Բանը նրանում է, որ նրանք հրաշալի հռետորներ են: Նրանց ամբողջ գաղտնիքը ձայնի տեմբրի, ինտոնացիայի և խոսքի ընթացքում դադարների մեջ է:

Կին-Խեցգետին

Խեցգետինները խելքահան են անում իրենց պահվածքով: Նրանց անհրաժեշտ է մշակել պահվածքի սեփական տարբերակը՝ սեղանի շուրջ նստելու դիրքը, քայլվածքը, սովորությունները, ժեստերը և կեցվածքը: Նրանց գլխավոր հաղթաթուղթն է՝ կարողանալ ճիշտ մատուցել սեփական անձը:

Կին-Առյուծ

Առյուծները, որքան էլ որ տարօրինակ է թվում՝ գրավում են համեստությամբ: Այս Կենդանակերպի նշանի կանանց հմեստուհիներ չես անվանի: Նրանք սիրում են լինել ուշադրության կենտրոնում և միշտ ձգտում են ընդգծել սեփական գերակայությունը այլոց հանդեպ: Նրանց գրավչության գաղտնիքը՝ պահվածքի անսպասելի փոփոխությունն է:

Կին-Կույս

Կույսերը գրավում են տղամարդկանց իրենց ծիծաղով: Համաձայն կանացի հորոսկոպի՝ այս համաստեղության ներկայացուցիչ կանայք արագ իրենց վրա ուշադրություն են գրավում իրենց անկեղծ և թեթև ծիծաղով:

Կին-Կշեռք

Կշեռքները օժտված են տղամարդկանց տրամադրությանը համահունչ լինելու ունակությամբ: Դա նրանց մոտ ստացվում է ինքնաբերաբար: Տղամարդիկ նրանց մեջ զգում են հարազատ հոգի և դա նրանց խելքահան է անում:

Կին-Կարիճ

Կին Կարիճները կարողանում են իրենց շուրջը ստեղծել խորհրդավորության մթնոլորտ: Նրանց մեջ ամեն ինչ մի բան է ասում՝ գուշակիր իմ հանելուկը: Նրանց գաղտնիքը թաքնված է նրանց արտաքինի մեջ, որը ստեղծում են ճիշտ ընտրված պարֆյումը, նրբագեղ սանրվածքը և էլեգանտ հագուստը:

Կին-Աղեղնավոր

Աղեղնավորի ներկայացուցչուհիները գրավում են իրենց ներքին տրամադրվածությամբ: Պոզիտիվ, անկեղծ և ազնիվ՝ ահա նրանց հիմնական թակարդները, որոնց մեջ ընկնում են բոլոր տղամարդիկ:

Կին-Այծեղջյուր

Այծեղջյուրներին հատկանշական է իսկական լեդիի պահվածքը: Հպարտություն, որը մի փոքր անցում է կատարում դեպի մեծամտություն, էլեգանտություն, պահանջկոտություն և ինքնասիրություն՝ ահա թե ինչն է ստիպում տղամարդկանց ձգվել դեպի Այծեղջյուրներ:

Կին-Ջրհոս

Համաձայն կանացի հորոսկոպի՝ Ջրհոսը կախարդում է իր օրիգինալությամբ: Նրանք չեն վախենում ծիծաղելի և ուրիշներին ոչ նման երևալ: Յուրահատկություն ամեն ինչում և ինքնաիրոնիան դարձնում են նրանց սեքսուալ և գրավիչ:

Կին-Ձկներ

Տղամարդկանց կախարդելու համար, Ձուկ կնոջը հերիք է միայն ցուցադրել սեփական թուլությունը: Տղամարդիկ այս համաստեղության ներկայացուցչուհիների կողքին իրենց ուժեղ, հզոր և խիզախ կզգան: Իսկ դա բնազդաբար կստիպի նրանց տարվել Ձկներով:

Загрузка ...