Ձեր ծննդյան թիվը ցույց կտա, թե ինչ հաջողություն է ձեզ սպասվում Սպիտակ Առնետի տարում

Սպիտակ և մետաղյա Առնետի տարին Արևելյան հորոսկոպով կսկսվի 2020 թվականի փետրվարի 3 լույս 4-ի գիշերը։

Այս կարևոր պահը տարվա հիմնական էներգիաների թարմացում կբերի։ Թե ուր կուղղվի այս էներգիաների ազդեցությունը, կհուշի ձեր ծննդյան տարվա վերջին թիվը։

9 թվով ավարտվող տարիներին ծնվածներին հաջողությունը սպասում է հասարակական կյանքում։ Ողջ տարին դուք կփայլեք և ուշադրություն կգրավեք։ Հատկապես օգտակար կլինեն կոնտակտները այն մարդկանց հետ, ում ծննդյան թիվը 2-ով է վերջանում։ Նրանք ձեզ համար ճանապարհ կբացեն դեպի ֆինանսական հաջողություն։

8 թվով ավարտվող տարիներին ծնվածները կհաջողեն մասնագիտական ոլորտում։ Ձեզ հաջողություն է սպասվում կարիերայում և ղեկավարության բարեհաճ վերաբերմունքը։ Նրանք ձեզ կաջակցեն, եթե դուք շատ նախաձեռնող և ակտիվ չլինեք։

7 թվով ավարտվող տարիներին ծնվածներին հաջողություն է սպասվում միջնորդական գործունեության և մարդկանց հետ շփումների մեջ։ 2020 թվականին դուք կարող եք ռիսկի դիմել և գործել սեփական կանոնների համաձայն․ շրջապատը ձեզ կաջակցի, իսկ փողերի հոսքն ու հաջողությունը կմեծանան շրջապատի մեծանալուն զուգընթաց։

6 թվով ավարտվող տարիներին ծնվածները Սպիտա Առնետի տարվա բախտավորներն են։ Ձեզ հաջողություն է սպասվում բոլոր ոլորտներում։ Դրա համար ձեզանից առանձնապես ջանքեր էլ չեն պահանջվի, կարևորը խելամիտ գործեք և շատ չգովազդեք ձեր գաղափարները։

5 թվով ավարտվող տարիներին ծնվածներին հաջողություն է սպասվում հանգստի և միայնության մեջ։ Տարին բարեհաջող է ոչ միայն զուգընկերոջ հետ հարաբերությունները պարզելու, այլև ինքներդ ձեզ հասկանալու համար։ Գարնան ամիսները կբերեն երկար սպասված հանգստի հնարավորությունը։ Լսեք ինքներդ ձեզ 2020 թվականին և այն ձեզ հաջողություն կբերի թե ֆինանսական, թե զգացմունքների և հարաբերությունների ոլորտներում։

2 թվով ավարտվող տարիներին ծնվածները հաջողություն կունենան հարաբերություններում և ֆինանսական հարցերում։ Եթե դուք վճռական գործեք, ապա ոչ միայն կհարթեք զուգընկերոջ հետ ձեր հարաբերությունները, այլև ֆինանսական կայուն հաջողություններ կունենաք։

1 և 4 թվով ավարտվող տարիներին ծնվածները հաջողություն է սպասվում շփումներում, ուսման և ճամփորությունների մեջ։ Ձեր ակտիվությունն ու հետաքրքրասիրությունը կօգնի նոր ծանոթություններ ձեռք բերել և կարևոր մարդկանց ուշադրությունը հրավիրել ձեզ վրա։ Այդպիսով դուք կկարողանաք արագ հասնել ձեր նպատակներին և իրականացնել ձեր ցանկությունները։

0 և 3 թվով ավարտվող տարիներին ծնվածներին հաջողություն է սպասվում նյութական ոլորտում և ցանկացած խնդիրների լուծման մեջ։ Դուք հատկապես նկատելի կլինես 2020 թվականին։ Փայլելով և ուշադրություն գրավելով, դուք կստանաք ցանկալի մարդկանց աջակցությունը։ Եթե դուք գործունեության ինչ-որ նոր բնագավառ որոշեք յուրացնել, ապա ձեզ անկասկած հաջողությունը կուղեկցի։

Загрузка ...