Բաներ, որոնց մասին տղամարդը երբեք Ձեզ հետ չի կիսվի

Կանանց միշտ հիշեցնում են, որ նրանք այնպես պիտի անեն, որ հանելուկային լինեն:

Իսկ ի՞նչ կասեք տղամարդկանց մասին:

Արդյո՞ք նրանք ևս պետք է գաղտնիքներ ունենան:

Ասում են, որ տղամարդիկ իրենց մասին եղած ինֆորմացիայի 50%-ը խիստ գաղտնի են պահում:

Իսկ ի՞նչ նրանք երբեք չեն պատմի սիրելի կանանց, ի՞նչ է, ի վերջո, թաքցնում ուժեղ սեռը:

1. Ձեր մասին ոչ հաճելի արձագանքներն ու խոսակցությունները:

 Եթե տղամարդն իսկապես սիրում է կնոջը, նա վերջինիս չի վշտացնի՝ իր մասին այլոց ոչ բարենպաստ կարծիքները փոխանցելով: Այդ իսկ պատճառով էլ, եթե Դուք կասկածում եք, որ Ձեր սիրելիի ընկերը կամ բարեկամներից մեկն այնքան էլ լավ կարծիք չունի Ձեր մասին, Դուք դժվար թե այդ մասին իմանաք նրա շուրթերից:

2. Գաղտնի խնայողություններ: 

Շատ ընտանիքներում այսպիսի սովորություն կա. տղամարդն աշխատավարձը տուն է բերում և ամբողջությամբ տալիս կնոջը: Ամեն դեպքում մենք ենք այդպես մտածում: Սակայն վիճակագրությունն ասում է, որ յուրաքանչյուր 2-րդ տղամարդն իր անձնական օգտագործման համար պահում է աշխատավարձի մոտ 10-20%-ը:

3. Իր վախերը:

Տղամարդիկ ծայրահեղ աստիճանի սարսափում են թույլ երևալուց: Այդ իսկ պատճառով էլ հաճախ անմիտ, չհիմնավորված արարքներ են կատարում միայն նրա համար, որ խիզախ և ինքնավստահ երևան: Եվ ուրեմն, նրանք դժվար թե Ձեզ ասեն, որ վախենում են կորցնել աշխատանքը կամ ծնող դառնալուց:

4. Իր նեղվածությունը:

Իրականում տղամարդիկ կանանցից քիչ չեն նեղանում: Պարզապես նրանք կարողանում են շատ լավ թաքցնել դա: Տղամարդիկ վախենում են թույլ, անօգնական ու նեղացած երևալ: Դրա համար էլ հազվադեպ են խոստովանում, որ իրենք նեղվում են Ձեր նկատողություններից, քմծիծաղից կամ կծու խոսքերից:

5. Իր թերությունները: 

Դա մենք` կանայքս ենք, օրինակ, տոներից հետո խոսում և ցույց տալիս մեր գիրացած մարմինը բոլորին, կամ քննադատում  սեփական մեծ քիթն ու մարմնի այլ անկատար հատվածները: Տղամարդիկ, սակայն, որքան էլ անճոռնի լինեն, վատ տեսք ունենան, երբեք մեր առաջ իրենց թերություններն ի ցույց չեն դնի: Իսկ թերություններ բոլոր տղամարդիկ ունեն:

6. Նախկիններից բաժանվելու պատճառները:

Հիմնականում տղամարդիկ հազվադեպ են հիշում, թե ովքեր են եղել իրենց կյանքում մինչև Ձեզ հանդիպելը, հատկապես, եթե այդ հիշողություններն այնքան էլ հաճելի չեն: Տղամարդը երբեք չի պատմի, որ շատ վատ է վարվել նախկին զուգընկերուհու հետ, կամ շատ հիմարություններ է արել, որոնց համար այժմ զղջում է:

7. Ինտիմ խնդիրներ:

Սեքսից տղամարդու հրաժարվելն ամենից առաջ 2 մտքի է հանգեցնում. կամ նա ինչ-որ մեկն ունի, կամ Ձեզ այլևս չի սիրում: Իրականում պատճառները շատ ավելի բազմազան կարող են լինել: Դրանց շարքում չեն բացառվում հենց զուտ տղամարդկային խնդիրները, որոնց մասին նա, բնականաբար, կգերադասի լռել:

8. Նախկին անհաջողությունները:

Որքան էլ անցյալը ցավոտ ու անդուր լինի, Ձեր տղամարդը երբեք մինչև վերջ ճշմարտությունը չի ասի Ձեզ: Հավանաբար նրա պատմությունն ավելի կրճատված կլինի ու հիմնականում՝ իր օգտին:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...