«Երբեք մի՛ քննադատեք ինչ-որ մեկի անցյալը. դուք դեռ չգիտեք ձեր ապագան». Օգոստինոս Երանելու՝ սիրտը տակնուվրա անող 15 մտքերը, որ կսովորեցնեն ճիշտ ապրել

Պատմությունը մեզ է տվել այնպիսի իմաստունների, ում մենք ժամանակի ընթացքում սկսել ենք կոչել «երանելիներ»։

Առաջարկում ենք ծանոթանալ Օգոստինոս Երանելու 15 մտքի գոհարներին, որոնք ոչ միայն սիրտը տակնուվրա կանեն, այլ նաև կստիպեն ճիշտ ապրել։

1. Երբեք մի՛ քննադատեք ինչ-որ մեկի անցյալը. դուք դեռ չգիտեք ձեր ապագան։

2. Եթե դու սիրում ես մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա, ապա դա իրական սեր է, իսկ եթե դու փորձում ես փոխել նրան, ապա սիրում ես միայն ինքդ քեզ։

3. Եթե դու տանջվում ես մեկ մարդու վատ արարքից, ապա ների՚ր նրան, թե չէ արդյունքում երկու վատ մարդ կլինի աշխարհում։

4. Եթե սերը ձեր կյանքում առաջին տեղում լինի, ապա մնացած ամեն ինչը կլինի իր տեղում։

5. Այնտեղ, որտեղ ավարտվում է գիտակցությունը, սկսվում է հավատը։

6. Նայել չի նշանակում տեսնել։

7. Աշխարհը գիրք է և նա, ով չի ճանապարհորդել աշխարհով մեկ, կարդացել է միայն այդ գրքի մի էջը։

8. Այն, ինչ դու փորձում ես վառել ուրիշների մեջ, նախ պետք է վառես քո հոգու մեջ։

9. Ժամանակը բուժում է բոլոր վերքերը։

10. Մարդը տարվում է հարուստների հարստություններով, քանի որ չի կարող տեսնել, թե իրականում ինչքան բան է պակասում նրանց կյանքում։

11. Մարդ երբեք չի վայելի հացն ու ջուրը, եթե մի օր չտառապի սովից ու ծարավից։

12. Ինչու՞ է մեր սիրտը ցավում կորցրած իրերի համար, սակայն երբ նրանք մեզ հետ են, մենք իրենց չենք էլ նկատում։

13. Ընկերոջդ պետք է սիրես քո անձի չափ, բայց ոչ երբեք անձիցդ առավել։

14. Պետք է ավելի շատ վստահել նրանց, ովքեր քեզ սովորեցնում են, և ավելի քիչ նրանց, ովքեր քեզ հրամայում են։

15. Չկա սեր, առանց հույսի և հույս առանց սիրո, բայց այս երկուսն էլ անիմաստ են դառնում առանց հավատի։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...