Ինչպես մեկընդմիշտ երջանկանալ․ 5 օգտակար խորհուրդ նյարդաբաններից

Գոյություն ունեն հազարավոր խորհուրդներ և հոգեբանական մեթոդներ՝ երջանիկ զգալու և ամեն նոր օրով ուրախանալու համար։

Սակայն ի՞նչ է պետք անել, որպեսզի այդ ամենը տեղի ունենա ուղեղի մակարդակով։

Մենք հավաքել ենք հայտնի նյարդաբանների աշխատություններ, որոնք կօգնեն իսկական երջանկություն զգալ։

1․ Սովորեք «շնորհակալություն» ասել

Երբ մենք որևէ մեկին շնորհակալություն ենք հայտնում, կենտրոնանում ենք կյանքի դրական կողմերի վրա։ Դրական հիշողությունները խթանում են երջանկության հորմոնի արտադրությունը։ Այս մեթոդն օգտագործվում է դեպրեսիայի դեմ պայքարի ժամանակ։

2․ Լուծեք խնդիրները դրանց ծագելուն զուգահեռ

Ուղեղը 24 ժամ շարունակ մտածում է այն խնդիրների մասին, որոնք տանջում են մեզ։ Դրա վրա շատ էներգիա է ծախսվում, ուղեղը հոգնում է, իսկ արդյունքներ այդպես էլ չեն գրանցվում։ Սակայն ցանկացած ընդունած որոշումից հետո ուղեղն ինքն իրեն վարձատրում է նեյրոմեդիատորների չափաբաժնով, ինչն օգնում է հանգստանալ և կրկին ուրախանալ կյանքին։ Հենց այդ պատճառով էլ ավելի լավ է մեկը մյուսի ետևից խնդիրները լուծել։

3․ Ասել այն ամենը, ինչ կուտակվել է հոգում

Երբ մենք տեսնում ենք որևէ տհաճ բան, գործարկվում է ուղեղի կոնկրետ հատված, իսկ երբ խոսում ենք այդ մասին, գործարկվում է ուղեղի մեկ այլ հատված։ Վերջին դեպքում բացասական էմոցիաները ավելի քիչ ազդեցություն են թողնում մարդու վրա, այդ իսկ պատճառով էլ օգտակար է ասել այն ամենը, ինչ կուտակվել է ներսում։

4․ Հպումներ և գրկախառնություններ

Մարդու համար կարևոր են բոլոր տեսակի հասարակական փոխհարաբերությունները։ Այդպիսի շփումները, հատկապես՝ հպումները և գրկախառնությունները, օգնում են մարդկանց ավելի արագ լավանալ և բարձրացնում են երջանկության մակարդակը։

5․ Սովորել, սովորել, սովորել ու ևս մեկ անգամ սովորել

Ուղեղի համար նոր ինֆորմացիան հավասարազոր է շրջակա միջավայրի անընդհատ փոփոխությանը։ Հենց այդ պատճառով էլ այն փորձում է ադապտացվել, զարգանալ և վարձատրել ինքն իրեն դոպամինով՝ երջանկության հորմոնով։ Եթե ցանկանում եք երջանիկ լինել, մի վախեցեք նոր բաներ փորձելուց, փոխեք ապրելու վայրը և նոր բաներ սովորեք։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...