«Լավ է լինել միայնակ, քան…». 5 փաստարկ, թե ինչու պետք չէ վախենալ միայնությունից

Շատ կանայք այսօր սարսափելի վախենում են միայնությունից։

Ոմանք նախընտրում են լարված հարաբերությունները չսիրած մարդու հետ, միայն թե մենակ չմնան։ Նրանք գտնում են, որ միայնակ կինն ուրիշների աչքերում անհաջողակ է։

Սակայն մենակ մնալը ոչ սարսափելի է և ոչ էլ՝ ամոթ։

Դուք կարող եք ոչ ոքի հետ էլ չհանդիպել, բայց ձեզ միայնակ չզգալ։

1. Լավ է մենակ լինել, քան սխալ մարդու կողքին

Կապել ձեր կյանքը տղամարդու հետ, որը ձեզ սեր և ուշադրություն չի նվիրելու, մեծ և շատ տարածված սխալ է։ Ձեր կողքին պետք է այնպիսի մարդ լինի, որին դուք կվստահեք և որի հետ ձեր հայացքները կհամընկնեն։

2. Լավ է լինել միայնակ, քան մարդու կողքին, որը ձեզ չի գնահատում։

Տղամարդը, որը ձեզ միայն որպես իր ընտրություն է վերաբերում, այլ ոչ որպես առաջնահերթություն, միանշանակ ձեզ արժանի չէ։ Միմյանց կես բառից հասկանալը, զուգընկերոջ կարծիքը լսելը և նրա քայլերը գնահատելը. ահա սրանք են երջանիկ ու ներդաշնակ հարաբերությունների գրավականը։

3. Լավ է մենակ լինել, քան ժամանակ անցկացնել վատ միջավայրում։

Մի վախեցեք ճաշել սիրելի ռեստորանում, կինո գնալ կամ գնումների՝ միայնակ։ Դուք պարտավոր չեք ժամանակ անցկացնել մարդկանց կողքին, որոնք ձեզ հաճելի չեն, միայն նրա համար, որ կարծում եք, թե այդ բաները մենակ անելը ամոթ է կամ տարօրինակ։

4. Լավ է մենակ լինել, քան նրա հետ, ով խանգարում է ձեզ լինել այնպիսին, ինչպիսին դուք կաք։

Տղամարդու հետ, որը չի կարողանում ընդունել ձեր թերությունները և մշտապես փորձում է փոխել ձեզ և հարմարեցնել իրեն, դժվար թե ստացվի առողջ և երկարատև հարաբերություններ պահպանել։ Պահպանեք ձեր անհատականությունը և անպայման կհայտնվի նա, որը կգնահատի ձեզ և կսիրահարվի առանց նախապայմանների։

5. Լավ է լինել միայնակ, քան արթնանալ անծանոթի կողքին։

Պատահական կապերը չեն օգնի ձեզ հաղթահարել մենությունը։ Զուգընկերոջ ընտրությանը պատասխանատվությամբ վերաբերեք և միայն նրանց հետ հարաբերություններ ստեղծեք, ում հետ կցանկանաք ծերանալ։

Ինչպես արդեն ասվեց վերևում՝ միայնությունը հիվանդություն չէ և ոչ էլ ամաչելու առիթ, այլ միայն կյանքի ժամանակավոր փուլ։ Սովորեք միայնակ ժամանակ անցկացնել և դրանից հաճույք ստանալ։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...