«Մի պահիր նրան, ով քեզնից հեռանում է, հակառակ դեպքում չի գա նա, ով գալիս է դեպի քեզ». Կարլ Յունգի հանճարեղ 20 մտքերը

Հոգեբան Կարլ Գուստավ Յունգին՝ Ֆրեյդի աշակերտին և խորքային հոգեբանության ուղղություններից մեկի հիմնադրին, կարելի է համարել դրական հոգեբան և փիլիսոփա:

Նույնիսկ ցանկացած անհաջողության մեջ, լինի դա նևրոզ թե ընկճախտ, նա տեսնում էր ինքն իրեն ճանաչելու համար ազդակ կամ իր աշխարհայացքը ընդլայնելու տարբերակ:

Եվ այսպես՝

1. Այն, ինչ ձեզ նյարդայնացնում է ուրիշների մեջ, կարող է հանգեցնել ինքնաճանաչման:

2. Եթե դուք օժտված մարդ եք, դա չի նշանակում, որ դուք ինչ-որ բան ստացել եք: Դա նշանակում է, որ դուք կարող եք ինչ-որ բան տալ:

3. Ցույց տվեք ինձ հոգեպես առողջ մարդու, և ես կբուժեմ նրան:

4. Մենք ձգտում ենք դեպի անցյալ, դեպի մեր ծնողները, մեր երեխաները, դեպի ապագա, որը մենք երբեք չենք տեսնելու, բայց որի մասին մենք ուզում ենք հոգ տանել:

5. Այն, ինչին դու դիմադրում ես, մնում է:

6. Դեպրեսիան նման է սև զգեստ հագած կնոջ: Եթե նա եկել է, մի հեռացրու նրան, այլ հրավիրիր սեղանի մոտ՝ որպես հյուրի, և լսիր այն, ինչ նա պատրաստվում է ասել:

7. Լինում է այնպես, որ ձեռքերն են լուծում այն հանելուկը, որի դեմ ինտելեկտն անզոր է:

8. Երազը փոքր, սակայն լավ թաքցրած դուռ է, որը տանում է դեպի այն սկզբնական տիեզերական գիշերը, որը դեռ մինչև գիտակցության ի հայտ գալը հոգին էր:

9. Ով չի անցել սեփական կրքերի քավարանի միջով, նա չի հաղթահարել դրանք մինչև վերջ:

10. Ձեր հայացքը պարզ կլինի միայն այն ժամանակ, երբ դուք կկարողանաք նայել սեփական հոգու խորքը:

11. Ես այն չեմ, ինչ ինձ հետ եղել է, այլ այն, թե ինչ էի որոշել դառնալ:

12. Մենք կարող ենք մտածել, որ ամբողջովին վերահսկում ենք ինքներս մեզ, սակայն մեր ընկերը մեր մասին առանց դժվարության այնպիսի բաներ կարող է պատմել, որոնց մասին մենք չնչին պատկերացում իսկ չունենք:

13. «Կախարդական» բառը պարզապես «հոգեբանական» բառի մյուս անվանումն ու նշանակությունն է:

14. Մեր անձը մեզ շրջապատող աշխարհի մի մասն է, և նրա գաղտնիքը նույնպես անսահման է:

15. Երկու անհատականությունների հանդիպումը նման է երկու քիմիական նյութերի կապի: Եթե կա թեկուզ փոքր ռեակցիա, փոփոխվում են 2 նյութերն էլ:

16. Երեխաների ուսերին ընկած ամենածանր բեռը նրա ծնողների չապրած կյանքն է:

17. Դուք ավելի պարզ կտեսնեք, եթե սեփական սրտի մեջ նայեք: Ով դուրս է նայում, տեսնում է սոսկ երազներ, իսկ ով ինքն իր մեջ է նայում, արթնանում է:

18. Միայնությունը պայմանավորված է ոչ թե շուրջբոլորը մարդկանց բացակայությամբ, այլ մարդկանց հետ ըստ քեզ, էականի մասին խոսելու անհնարինությամբ կամ քո տեսլականների՝ այլոց կողմից չընդունվելով:

19. Մի պահիր նրան, ով քեզնից հեռանում է: Հակառակ դեպքում չի գա նա, ով գալիս է դեպի քեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...