«Երբեք մի՛ քննադատեք մարդուն, քանի դեռ նրա կոշիկներով չեք անցել նրա կյանքի ճանապարհը». Լաո Ցզիի 15 մտքերը, որ կստիպեն ապրել ու պայքարել

Իմաստունների մտքերը միշտ արդիական են, ու դրանցից միշտ ինչ-որ բան կարող ես սովորել։

Առաջարկում ենք ծանոթանալ բոլոր ժամանակների մեծագույն իմաստուններից մեկի՝ Լաո Ցզիի հանճարեղ 15 մտքերին, որոնք կստիպեն ապրել ու պայքարել։

1. Մի՛ քննադատեք մարդուն, քանի դեռ չեք անցել նրա ճանապարհը նրա իսկ կոշիկներով։

2. Ուշադիր եղեք ձեր մտքերին. նրանք կարող են արարքներ դառնալ:

3. Ձեզ կառավարում է նա, ով ձեզ բարկացնում է:

4. Ով վերցնում է, ձեռքերն է լիացնում, ով տալիս է, սիրտը:

5. Երբ դուք փորձում եք փոխել աշխարհը, այն դառնում է անկառավարելի:

6. Եթե դու ինչ-որ մեկին ուժեղ ատում ես, հանգստացիր, նստիր գետի ափին և սպասիր, թե երբ նրա դին գետով լողալով կանցնի:

7. Կանխատեսել հնարավոր է ամեն բան՝ բացի ապագայից:

8. Նա, ով հաղթում է ուրիշներին, ուժեղ է, նա, ով հաղթում է ինքն իրեն, հզոր է:

9. Նա, ով խոսում է, չգիտի, իսկ նա, ով գիտի, չի սիրում խոսել։

10. Չկա ավելի մեծ դժբախտություն, քան ունեցածով չբավարարվելը:

11. Կորուստը լիության սկիզբն է, լիոությունը կորստի սկիզբն է:

12. Նա, ով մահացել է, բայց մնացել է քո հիշողություններում, անմահ է:

13. Սարը բարձրանալիս մի հարվածիր նրանց, որոնցից առաջ ես անցնում. դու դեռ նրանց կհանդիպես ցած իջնելիս:

14. Ավելի լավ է լինել փափուկ դրսից և պինդ ներսից, քան պինդ դրսից ու փափուկ ներսից:

15. Եթե դու իրոք ուզում ես տեսնել՝ ինչպես է արևի շողը խաղում տերևների վրա, պետք է նախ մաքուր պատուհաններ ունենաս:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...