Ինչպես մաքրել գորգը․երեք հեշտ և արագ միջոց

Որքան էլ որ գեղեցիկ և հարմարավետ լինի ձեր տունը, կա մի բան, որն ավելի հարմարավետ և գեղեցիկ է դարձնում այն։

Իհարկե դա բարձր խավով գորգն է, որի միակ թերությունը, թերևս մաքրելու դժվարությունն է։

Իհարկե, նման գորգը մաքրելն այնքան հեշտ ու հաճելի գործ չէ, և բավական թանկ արժե, եթե պրոֆեսիոնալների եք վարձում։

Սակայն պարզվում է, որ ամեն ինչ այնքան էլ բարդ չէ, եթե գործին այլ կողմից մոտենանք։

1. Աղ և սոդա

Անհրաժեշտ է սովորական սոդայի և աղի խառնուրդով մաքրել կեղտոտված հատվածը (լաքան)։ Սպասեք 20 րոպե և պարզապես փոշեկուլով մաքրեք։

Սա հրաշալի միջոց է փոքր յուղոտ լաքաները մաքրելու համար։ Այն ընտրում են արդյունավետության և անվտանգության համար։

Ինչպես մաքրել գորգը․երեք հեշտ և արագ միջոց

2. Քացախ

20 մլ քացախը լուծեք 1 լիտր ջրի մեջ։ Լուծույթի մեջ թրջեք մաքուր լաթը և դրանով մաքրեք գորգը։ Սպասեք 20 րոպե, այնուհետև գորգը մաքրեք չոր շորով։

Դրանից հետո փոշեկուլ արեք։ Այդպես դուք գորգին կվերադարձնեք իր սկզբնական տեսքը։

Ինչպես մաքրել գորգը․երեք հեշտ և արագ միջոց

3. Թեյի թուրմ

Մուգ գորգերը նույնպես պետք է մաքրել։ Սակայն բաց գույնի միջոցները դրանց վրա բծեր են թողնում։ Հենց այդ պատճառով պետք է թեյի թուրմ օգտագործել։

Թեյ թրմեք, սառեցրեք և քամեք։ Թեյը լցրեք գորգի կեղտոտված հատվածի վրա։ Սպասեք մինչև այն ամբողջովին կչորանա, իսկ հետո փոշեկուլով հավաքեք։

Ինչպես մաքրել գորգը․երեք հեշտ և արագ միջոց

Խորհուրդ ենք տալիս հրաժարվել կոշտ խոզանակներից։ Դրանք ոչ միայն վնասում են գորգի խավին, այլև լաքաներն ավելի տարածում են, դրանք մաքրելու փոխարեն։

Գորգը մաքրելիս փափուկ խոզանակ օգտագործեք և մաքրեք միայն խավի ուղղությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...