Ո՞ր կանայք են ի վիճակի ստեղծել ամուր ընտանիք

Որքան էլ որ կինը ամեն բան անի, որ լավ տեսք ունենա, դա շատ քիչ է տղամարդուն կողքին պահելու համար։

Մտածեք, թե ինչու նրանք լուրջ հարաբերություններ չեն կառուցում ինֆանտիլ գեղեցկուհիների հետ։

1. Ադեկվատ ինքնագնահատական

Դադարիր նայել գոտկատեղիդ ավելորդ ծալքերին և հարցնել․ «Ասա, ես չաղացե՞լ եմ»։ Հիշեք, որ այս հարցը հունից հանում է տղամարդկանց։ Եթե ձեզ դա այդքան հուզում է, մարզվեք, հետևեք սննդակարգին, բայց ցույց մի տվեք, թե դուք այդքան անինքնավստահ եք։

Ինչը կարող է ավելի հրաշալի լինել, քան ինքնավստահ կինը։ Կենտրոնացեք ձեր արժանիքների վրա և տղամարդն էլ ավելի վստահ կլինի ձեր նկատմամբ իր վերաբերմունքի մեջ։

2. Հուզականություն

Կատարյալ կնոջ կերպարը տղամարդու մոտ ասոցացվում է հաճելի հույզերի հետ, որոնց շնորհիվ նա իրեն երջանիկ է զգում։ Ձեր սիրելիին ուրախացնելու համար մի վախեցեք ուրախություն ցույց տալ, երբ հանդիպում եք, զարմացեք անակնկալ նվերների համար, կարեկցանք ցուցաբերեք, երբ նա հիվանդ է։ Ցույց տվեք, որ դուք էլ կենդանի մարդ եք։ Եթե ցույց չտաք ձեր հույզերը, ինչպես նա հասկանա, թե դուք ինչ եք ուզում։

Մի վիճեք առանց լուրջ պատճառի, սակայն եթե առիթ կա, ամեն դեպքում երբեմն պետք է ցույց տալ դժգոհությունը։ Հոգեբանները գտնում են, որ այն զույգերը, որոնք հաճախ են վիճում, ավելի երկար են մնում իրար կողքի, քան նրանք, որոնք խուսափում են կարևոր թեմաներ քննարկելուց։

3. Խնամվածություն

Այն ամենից, ինչի համար դու վճարել ես գեղեցկության սրահում, տղամարդը կգնահատի միայն թարմ տեսքը, մաքուր հագուստն ու դեմքի ժպիտը։ Խնաված լինել չի նշանակում մեծ փողեր ծախսել սպա սրահների, վարսավիրների և թանկարժեք իրերի վրա։ Դա նշանակում է լվանալ ատամները և ցնցուղ ընդունել առավոտյան, մաքուր հագնվել և լավ տրամադրությամբ ժամադրության գնալ։

Հաճախ տղամարդիկ սիրահարվում են հաճելի բույր ունեցող մազերին կամ այտի խալին, և ոչ թե թանկարժեք օծանելիքին, որով դուք ցողվել եք տղամարդուն գերելու համար։

4. Նախաձեռնողականություն

Ճակատագրական գեղեցկուհիները, որոնք ամեն բան իրենց ձեռքն են վերցնում և առաջինն են ծանոթանում, յուրովի հիասքանչ են։ Նման կանայք ոչ մի բանից չեն վախենում՝ ոչ մերժված լինելուց, ոչ բարձրությունից, ոչ մթությունից, ոչ ծաղրից։

Այսպիսի կանայք գրավում են տղամարդկանց, սակայն, իհարկե, կան նաև տղամարդիկ, որոնք սիրում են այն կանանց, որոնց համար առաջնայինը տղամարդու կարծիքն ու խոսքն է։

5. Ուշադրություն

Խոսքը անձի նկատմամբ ուշադրության մասին է։ Երբ նա ոգևորված պատմում է տիեզերական նավերի մասին, հետաքրքրություն ցուցաբերեք, միգուցե նրա արտահայտվելու ցանկությունը լիովին չբավարարեք, բայց դուք էլ մի նոր բան կսովորեք։

Շնորհակալություն հայտնեք ամուսնուն, գովեք նրան, այս իմաստով նրանք երեխաների նման են, չգովեք, կնեղանան և այլևս ոչինչ չեք կարողանա ստիպել անել։ Շնորհակալություն հայտնեք նրան լվացած սպասքի համար, չնայած, որ դա դուք ամեն օր եք անում, իսկ նա դա արել է ձեր ծննդյան օրվա առթիվ։