Ո՞րն է Կենդանակերպի ամենահավատարիմ նշանը

Հավատարմությունը բավական հազվադեպ հանդիպող որակ է։

Այսօր գնալով ավելի քիչ են հանդիպում մարդիկ, որոնք կարող են պարծենալ անվերապահ հավատարմությամբ։

Իսկ կենդանակերպի ո՞ր նշանի տակ են հիմնականում ծնվում այդ հավատարիմ մարդիկ։

Պարզվում է, որ դրանք Ձկներն են։ Աստղաբանները պնդում են, որ Ձկների մեծամասնությունը միասեր են։

Նրանց համար մոնոգամիան բնական հոգեվիճակ է։ Նրանք հավատարիմ են և նվիրված իրենց զուգընկերներին։

Ավելին, նրանց սերն ինքնին անսահման է։ Ձկներին ամենից լավն այս իմաստով բնութագրում է հետևյալ արտահայտությունը.

Երբ սիրում ես, չես ուզում ուրիշ ջուր խմել բացի նրանից, որը գտնում ես սիրելի աղբյուրում։ Հավատարմությունը այդ դեպքում բնական բան է։ (Ստենդալ)