Իսպանիայում դպրոց կա, որտեղ տղաներին սովորեցնում են տնային գործեր անել

Հիմա շատ տարածված է սեռերի հավասարության թեման։

Հաճախ կարելի է լսել, որ կանայք ցանկանում են ապացուցել իրենց հավասարությունը տղամարդկանց նկատմամբ։

Սակայն Իսպանիայում հակառակն է տեղի ունեցել։

Այնտեղ դպրոց են բացել, որտեղ դեռահաս տղաներին սովորեցնում են տան գործեր անել։

Ինչու՞ է շատ կանանց թվում, որ տան բոլոր գործերն իրենց ուսերին են մնացել։ Միգուցե այն պատճառով, որ տղամարդիկ չեն կարողանում տնային գործեր անել։

Իսպանիայի Մոնտեկաստելո դպրոցը իր ծրագրում տնայնագործության առարկա է մտցրել դպրոց հաճախող տղաների համար։ Այստեղ նրանց սովորեցնում են տնտեսություն վարել՝ ճաշ եփելուց մինչև կարել, նաև սանտեխնիկա նորոգել և այլն։

Սկզբում շատ տղաներ ամաչում էին դասարան մտնել, բայց հետ տեսնելով, թե ինչ հաջողություններ ունեն համադասարանցիները, միացան նրանց և արդեն կարողանում են թե՛ արդուկել, թե՛ եփել և կարել։