2 տնային բաղադրատոմս, որոնք ձեր հոնքերը պարզապես շքեղ կդարձնեն

Ներկայացնում ենք երկու 100% բնական միջոց, որոնք հեշտ են պատրաստվում տնային պայմաններում:

1. Մեղրամոմով քսուք հոնքերի համար:

Բաղադրիչները՝

  • 1 թ. գ. մեղրամոմ կամ մազերը հարդարելու գել
  • Կոպերի դարչնագույն ստվերաներկ (կարող եք տարբեր խառնել)
  • Գերչակի յուղ (ոչ ձիթապտղի և ոչ նուշի)
  • 1 ճաշի մետաղյա գդալ,
  • 1 տարա
  • 1 աման քսուքը պահելու համար:

Պատրաստումը՝

1. Գդալով կոպերի ստվերաներկը փոշի դարձրեք:

2. Մազերի մեղրամոմ ավելացրեք: Խառնեք մետաղյա գդալով և մի քանի կաթիլ եթերայուղ ավելացրեք: Խառնեք:

3. Պահեք փակ տարայի մեջ:

2. Հոնքերի համար քսուք-հիմք

2. Քսուք-հիմք հոնքերի համար

Բաղադրիչները՝

  • Կոպերի դարչնագույն ստվերաներկ (փոշի)
  • 1 թ. գ. հիմք
  • Վարդաջուր կամ հանքային ջուր (2-3 շիթ)
  • 1 թ. գ. նախահիմք
  • 1 աման քսուքի համար
  • 1 քամիչ

Պատրաստումը՝

1. Սեղանի վրա դրեք տարան (կամ ափսե), վրան դրեք քամիչը ստվերաներկերով: Փոշին մանրացրեք, որ գնդիկներ չլինեն:

2. Ավելացրեք հիմքը, վարդաջուրը և նախահիմքը:

3. Խառնեք մինչև համասեռ զանգված ստացվի: Եթե ավելի շատ ջուր է պետք, քիչ-քիչ լցրեք:

4. Պահեք փակ տարայի մեջ:

Այս քսուքները պետք է հոնքերին քսել հոնքերի վրձնով: