Ձեր ոճը՝ ըստ կենդանակերպի նշանների

Առաջարկում ենք իմանալ սեփական ոճը կամ այն դարձնել ավելի ներդաշնակ ու էֆեկտիվ ասցենդենտի միջոցով՝ ձեր կենդանակերպի նշանների օգնությամբ:

«Ասցենդենտը», ըստ աստղաբանության տերմինաբանության, համաստեղություն է, որն առաջացել է հորիզոնում հենց ձեր ծնվելու պահին:

Համարվում է, որ ասցենդենտը շատ բանով է պայմանավորում, թե ինչ տեսք ունի ձեր «եսը»՝ ձեր վարքագիծը, շփման անհատական ոճը, արտաքինը և թե այն ինչպես եք կարողանում ներկայացնել:

Փորձառու աստղագետները համարում են, որ առավել գրավիչ են այն մարդիկ, որոնք իրենց իմիջը կառուցում են՝ համադրելով այն գծերը, որոնք բնորոշ են իրենց՝ ինչպես հիմնական կենդանակերպին:

Եվ այսպես, առաջարկում ենք գնահատել ձեր ոճը՝ ներկայացնելով հորոսկոպների հեղինակ Բեռնարդ Ֆիտցուոլտերի պրոֆեսիոնալ հուշումները:

Խոյ

Ձեր ոճը՝ ըստ կենդանակերպի նշանների

Վառ, էներգիայով լի, մարզական. այսպիսին են տիպիկ Խոյերը: Էլեգանտ, ակտիվ, սեքսուալ: Նման ոճը հիանալի կհամապատասխանի ձեզ և թույլ կտա վստահ զգալ: Ոչինչ նրանց այնքան չի ուրախացնում, որքան նորույթը:

Ցուլ

Ձեր ոճը՝ ըստ կենդանակերպի նշանների

«Հողեղեն», հուսալի, հոգատար. Այսպես են բնութագրում Ցուլերին շրջապատում: Իրերի հանդեպ ունեք սեփականատիրական ցանկություններ: Ձեր ոճը զգայունությունն է, հանգստությունը, հասարակ լինելն ու ներդաշնակությունը: Ձեզ կսազեն դասական գծերը, ժամանակով ստուգված բրենդները: Ձեզ համար կարևոր է որակը:

Երկվորյակ

Ձեր ոճը՝ ըստ կենդանակերպի նշանների

Ձեր ոճը փոքր-ինչ էկլեկտիկ է, սակայն էքսպրեսիվ ու լի օպտիմիզմով, ինչը թույլ է տալիս հիանալի զգալ տարբեր ընկերախմբերում: Իսկ վառ աքսեսուարներն ու երևակայությունը փայլ են հաղորդում կերպարին:

Խեցգետին

Ձեր ոճը՝ ըստ կենդանակերպի նշանների

Հագուստի մեջ ներդնում եք ձեր կենդանակերպին բնորոշ կողմերը՝ անվտանգությունն ու հաջողակությունը: Տանել չեք կարողանում տրեշը, ձեզ սազում է էլեգանտությունը, իսկ դասականն ավելի շատ հավելում է ձեր կերպարը, քան ճնշում:

Առյուծ

Ձեր ոճը՝ ըստ կենդանակերպի նշանների

Իսկական լիդերների նշան է: Ամեն առյուծ իր շոուի աստղն է, համընդհանուր ուշադրության կենտրոնում, բնածին «թիվ մեկը»: Ձեզ դուր են գալիս հագուստը «ամեն առիթի համար», հայտնի բրենդները, որոնք հստակ ցույց կտան՝ որքան հաջողակ եք:

Կույս

Ձեր ոճը՝ ըստ կենդանակերպի նշանների

Երբ խոսքը արտաքինի մասին է, ապա ձեր նկատմամբ կարող եք շատ խիստ լինել: Ձեզ հարմարավետ եք զգում կազմակերպված ու դասակարգված միջավայրում՝ առանց ավելորդ ցուցադրության: Ձեր իրերը պետք է լինեն ոչ միայն գեղեցիկ, այլև ֆունկցիոնալ:

Կշեռք

Ձեր ոճը՝ ըստ կենդանակերպի նշանների

Ինչ էլ որ կրելու լինեք՝ մարզաշապիկով ջինս կամ երեկոյան զգեստ, դուք հագնվում եք ձեզ համար, սակայն ձեզ հետաքրքիր է նաև, թե ինչպես են ձեզ տեսնում կողքից: Սիրում եք նորաձևությունը հարմարացնել ձեզ՝ ձգտելով արտահայտել ձեր տրամադրությունն ու անհատականությունը:

Կարիճ

Ձեր ոճը՝ ըստ կենդանակերպի նշանների

Համարվում է, որ Կարիճը կենդանակերպի նշաններից ամենասեքսուալն է, որի պատճառը իշխանության ձգտումն է, խորհրդավորությունը: Այս գծերն արտացոլվում են ձեր հագուստում:

Աղեղնավոր

Ձեր ոճը՝ ըստ կենդանակերպի նշանների

Աղեղնավորը կրակի նշան է, և դուք դժվար թե կարողանաք աննկատ մնալ: Կոկետության ոգին և կյանքից ստացած հաճույքը արտացոլում է ձեր հագուստը, սիրում եք գույները, ինչպեև վառ տպավորություն թողնել:

Այծեղջյուր

Ձեր ոճը՝ ըստ կենդանակերպի նշանների

Հագուստի մեջ ձեզ հաճախ դուր է գալիս պահպանողական ոճը, սակայն հրաշալիորեն կարողանում եք ընտրել ու համադրել տարբեր դետալներ:

Ջրհոս

Ձեր ոճը՝ ըստ կենդանակերպի նշանների

Անգամ եթե կրում եք համազգեստ, դուք միջոց եք գտնում ձեր կերպարում ավելացնել անհատականություն և փայլ: Սեփական ոճում նախընտրում եք առաջնորդվել ինքնուրույն:

Ձկներ

Ձեր ոճը՝ ըստ կենդանակերպի նշանների

Ձկները կարող են կրել գրեթե ամեն ինչ և իրենց հարմարավետ զգալ:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...