12 առասպել խնամքի մասին, որոնք մոլորեցնում են ում ասես, բայց միայն ոչ մասնագետներին

Ներկայացնում ենք խնամքի մասին առասպելներ, որոնք մոլորեցնում են:

12. Տոնային քսուքը վտանգավոր է մաշկի համար

Իրականում տոնային քսուքները չեն նպաստում մաշկի ծերացմանը: Տոնային քսուքը և դիմափոշին մաշկը պաշտպանում են քաղաքային սմոգից, փոշուց, քամուց: Տոնային հիմքը խոչընդոտում է մաշկի ծերացմանն իր մեջ պարունակվող հակաօքսիդանտների, Е և С վիտամինների, օգտակար յուղերի շնորհիվ: Սակայն այն չարաշահել պետք չէ:

12 առասպել խնամքի մասին, որոնք մոլորեցնում են ում ասես, բայց միայն ոչ մասնագետներին

11. Գիշերային քսուքը մաշկին խանգարում է շնչել

Դեմքը լվալուց հետո կարող եք համարձակորեն քսուք քսել. այն չի փակի ծակոտիները և մաշկին չի խանգարի շնչել:

12 առասպել խնամքի մասին, որոնք մոլորեցնում են ում ասես, բայց միայն ոչ մասնագետներին

10. Սպիրտ պարունակող կոսմետիկան չորացնում է մաշկը

Սպիրտը չորացնում է մաշկը: Առանց այդ բաղադրիչի կոսմետիկայի արտադրությունը պատկերացնել չի լինի: Այնպես որ, այստեղ վտանգավոր ոչինչ չկա:

12 առասպել խնամքի մասին, որոնք մոլորեցնում են ում ասես, բայց միայն ոչ մասնագետներին

9. Ցելյուլիտը կախված է օգտագործվող հեղուկի քանակից
Ցելյուլիտից հնարավորինս շուտ ազատվելու համար ավելի կամ պակաս խմելու խորհուրդը գործնականում արդյունք չի տալիս: Խոնավության ինչպես ավելցուկը, այնպես է՝ պակասը ցելյուլիտի պատճառ չէ: Իսկ առողջ ապրելակերպի անցնելն ակնհայտ արդյունքներ կտա:

12 առասպել խնամքի մասին, որոնք մոլորեցնում են ում ասես, բայց միայն ոչ մասնագետներին

8. Եթե մշտապես մաշտնահարդարում եք անում, եղունգները բեկուն կդառնան

Լաքը կարող է եղունգներն ամրացնել, կարևոր է միայն պարզ կանոններ պահպանել: Նախ պետք է եղունգներին վիտամիններ պարունակող հիմք քսել, հետո լաքը:

12 առասպել խնամքի մասին, որոնք մոլորեցնում են ում ասես, բայց միայն ոչ մասնագետներին

7. Մազերը սառը ջրով ողողելը դրանց փայլ է հաղորդում

Սառը ջուրը մազերն ավելի փայլուն չի դարձնում: Սառնությունը հանգեցնում է անոթների ժամանակավոր նեղացման, օգտակար նյութերի հոսքը դեպի մազարմատներ դադարում է, դա մազերի համար օգտակար չէ:

Այդ հարցում օգտակար է մազերի կոնդիցիոները կամ սանրվածքի համար լավ միջոցը փայլի ազդեցությամբ: Պետք է մազերը լավ լվալ շամպունից, հետո դրանք քսել:

12 առասպել խնամքի մասին, որոնք մոլորեցնում են ում ասես, բայց միայն ոչ մասնագետներին

6. Չի կարելի երկար ժամանակ օգտագործել նույն կոսմետիկ միջոցը

Ոչ մի քսուք, շամպուն կամ դեզոդորանտ ընտելացում չի առաջացնում, այլապես դրանք թմրանյութեր կհամարվեին: Եթե քսուքը նախկին արդյունքը չի տալիս, հնարավոր է՝ հիմա ձեր մաշկն այլ խնամքի կարիք ունի:

12 առասպել խնամքի մասին, որոնք մոլորեցնում են ում ասես, բայց միայն ոչ մասնագետներին

5. Ուլտրամանուշակագույնը չի վնասում մազերին

Այն նվազեցնում է կերատինի ամրությունը: Ուստի երկար ժամանակ արևի տակ մնալուց հետո մազերը չորանում և դյուրաբեկ են դառնում: Մազերը պաշտպանելու համար կարելի է համապատասխան միջոցներ օգտագործել:

12 առասպել խնամքի մասին, որոնք մոլորեցնում են ում ասես, բայց միայն ոչ մասնագետներին

4. Հատուկ միջոցներով կարելի է նեղացնել ծակոտիները

Չկա ծակոտիները նեղացնող միջոց: Ծակոտիները չափը ժառանգաբար է որոշվում: Կոմեստիկ միջոցների օգտագործումը բերում է միայն կարճաժամկետ վիզուալ արդյունքի: Ծակոտիները պակաս նկատելի դարձնելու համար պետք է լավ տոնային քսուք օգտագործել:

12 առասպել խնամքի մասին, որոնք մոլորեցնում են ում ասես, բայց միայն ոչ մասնագետներին

3. Բնական կոսմետիկան երբեք ալերգիա չի առաջացնում

Մեծամասամբ ալերգիա է առաջացնում կոսմետիկ միջոցի մի բաղադրիչը: Դա կախված չէ նրանից, թե այն որքան բնական կամ սինթետիկ է: Նախքան ամբողջ աման գնելը՝ փորձանմուշ վերցրեք և փորձեք մաշկի փոքր մասի վրա:

12 առասպել խնամքի մասին, որոնք մոլորեցնում են ում ասես, բայց միայն ոչ մասնագետներին

2. Պետք է միայն մեկ շարքի կոսմետիկա օգտագործել

Ընկերություններն արտադրում են կոսմետիկ շարք որպես մեկ ամբողջ՝ կոչված որոշակի առաջադանքներ անելու: Բայց լինում է, երբ շարքի ոչ բոլոր ապրանքներն են հարմար լինում մեզ: Օրինակ՝ քսուքները հրաշալիորեն խոնավեցնում են և սնուցում են մաշկը, իսկ տոնիկն այն չորացնում է: Այդ դեպքում այլ ապրանքանիշի միջոց գնելու մեջ վատ բան չկա:

12 առասպել խնամքի մասին, որոնք մոլորեցնում են ում ասես, բայց միայն ոչ մասնագետներին

1. Որքան վաղ սկսել կնճիռների դեմ քսուք օգտագործել, այնքան լավ

Երիտասարդ մաշկն ունիվերսալ խնամքի կարիք ունի՝ խոնավեցման, սնուցման, արևի ճառագայթներից և այլ վնասակար գործոններից պաշտպանվելու: Ծերության վաղաժամ կանխարգելումը կարող է դյուրագրգռություն և ալերգիա առաջացնել, մաշկը դադարում է ինքնուրույն բավականաչափ կոլագեն արտադրել:

12 առասպել խնամքի մասին, որոնք մոլորեցնում են ում ասես, բայց միայն ոչ մասնագետներին

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...