Ներկայացնում ենք Նյույորքցի նկարչուհի Դանա Անհալթին, ով վատառողջ երեխա էր:
Տարիների ընթացքում նրա վիճակը վատանում էր:
Մինչև 37 տարեկանը նա գործնականում չէր կարողանում քայլել առանց կողմնակի օգնության և դժվարությամբ էր կառավարում ձեռքերը, նա մարում էր, մշտապես ուշագնաց էր լինում:
Նրա քաշը մշտապես տատանվում էր 30 կիլոգրամի մոտակայքում:
Բժիշկները փորձում էին օգնել նրան հաղթահարել հանելուկային խնդիրը:
Նրան ախտորոշեցին՝
- Ընդհանուր փոփոխական իմունոդեֆիցիտ,
- Լայմի հիվանդություն կամ տզային բորելիոզ,
- Համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ,
- Ալերգիկ սուր կորոնար համախտանիշ:
Բայց ոչինչ չօգնեց: Անվերջ հետազոտություններ, անօգուտ բուժում, այդ ամենի կենտրոնում՝ տառապող աղջիկը:
Վերջերս բժիշկներին հաջողվեց լույս սփռել նրա հիվանդության վրա:
Դանան ողջ կյանքում ապրում էր սև բորբոսով վարակված տանը:
Եվ այդ բորբոսը վարակել էր նրան:
Բայց խնդիրն այն էր, որ Անհալթի օրգանիզմում որոշ գենետիկ մուտացիաներ կային, որոնք սարքավորմանը թույլ չէին տալիս խնդիրն ավելի վաղ հայտնաբերել:
Միայն որոշ գենետիկ թեստերից հետո բժիշկները վստահաբար հայտնեցին խնդիրը:
Առավել հաճախ բորբոսի բացասական ազդեցությունն արտահայտվում է ալերգիայի տեսքով: Թեև շնչառական կամ իմունային հիվանդությունների դեպքում հետևանքները կարող են ավելի լուրջ լինել: Իսկ Դանայի դեպքը հազվադեպ է:
Բորբոսից խուսափելու համար կարևոր է տարածքում խոնավության նորմալ մակարդակ պահել, պարբերաբար օդափոխել խոհանոցն ու լոգարանը, մաքրություն անել հակասնկային միջոցների օգտագործմամբ:
Բժիշկը կնոջը խորհուրդ տվեց փոխել բնակության վայրը, չվերցնել հին իրերը, քանի որ դրանք էլ կարող են վարակված լինել: Դանայի խոսքով՝ դա հսկայական կորուստ է, բայց առողջությունը շատ ավելի կարևոր է:
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: