Ինչի համար գինու շշերը տակի հատվածում փոսիկ ունեն

Դուք անկասկած նկատել եք, որ գինու շշերը տակի հատվածում փոսիկ ունեն։ Որտեղից է գալիս այս ավանդույթը, ինչի համար են գինու շշերի հատակը դեպի ներս ընկած լինում։

Այս ավանդույթը գալիս է Ֆրանսիայից, որը միշտ էլ համարվել է գինեգործության համաշխարհային կենտրոնը։

Պարզվում է դեպի ներս այս գոգավորությունը մի քանի նպատակ է հետապնդում։

Տեղափոխման հարմարավետություն

Ֆրանսիական գինիները մեծ պահանջարկ ունեին աշխարհով մեկ։ Իսկ քանի որ դրանք տեղափոխվում էին հիմնականում սայլերով, իսկ ճանապարհներն այդ ժամանակ, բնականաբար, այնքան էլ լավը չէին, հազարավոր շշերը առան կորուստների տեղ հասցնելու համար պետք էր դրանք լավ ֆիքսել։ Հենց այստեղ էլ օգնության էր գալիս շշի հատակի ներս ընկած հատվածը, որի մեջ ֆիքսվում էր տակից դրվող շշի բերանը։ Այսպես իրար մեջ հագնելով՝ շշերը բավական լավ ֆիքսվում էին։ Շշերի արանքներում էլ ծղոտ էին դնում, որպեսզի դրանք չկոտրվեն։

Նստվածքը թաքցնելու համար

Այն տարիներին գինեգործները դեռևս չէին տիրապետում ժամանակակից տեխնոլոգիաներին և ոչ էլ ժամանակակից սարքավորումներ ունեին, այնպես որ գինու ստեղծման գոևծընթացը բնական ճանապարհով էր ընթանում, իսկ դրա արդյունքում մեծ քանակությամբ նստվածք էր առաջանում։ Սա փչացնում էր էսթետիկական տպավորությունը։ Շշի հատակի դեպի ներս ընկած հատվածը հրաշալի լուծում էր այս խնդիրը․ նստվածքը կուտակվում էր և թեթև պնդանում շշի հատակի դուրս ցցված մասի շուրջը և չէր ընկնում գինու մեջ։

Շշերի պատրաստման հարմարությունը

Շշերը պատրաստելիս ապակեգործների հիմնական խնդիրը առանց կարերի և դուրս ցցված մասերի, հավասար շշեր ստանալն էր։ Տեխնիկապես դա բավական բարդ էր այն տարիներին, և այդ ժամանակ թերությունը առավելության վերածեցին․ շշի հատակը դեպի ներս փոս ընկած էր։ Գինետների տերերի համար սա նույնիսկ շահավետ էր, քանի որ թույլ էր տալիս խնայել հաճախորդի վրա, որի համար դա աննշան տարբերություն էր։

Որպեսզի շամպայնը չկրակեր

Շամպայնի շիշը այնպես բացել, որ այն չկրակի, ոչ բոլորին է հաջողվում։ Իսկ պատճառը ածխաթթու գազն է, որը կուտակվում է փրփրուն գինու շշի մեջ՝ լրացուցիչ ճնշում առաջացնելով։ Հենց այստեղ էլ հատկապես կարևոր է շշի կայունությունը, որը ապահովում է հատակի ներս ընկած հատվածը։

Եվ վերջում՝ Յուրի Նիկուլինի հայտնի կատակը։ Եթե սեղանին շամպայնի փակ շիշ էր լինում, նա ներկաների հետ գրազ էր գալիս, որ շամպայն կխմի չբացված շշից։ Նիկուլինը պարզապես շրջում էր շիշը, ուրիշ շշից մի քիչ շամպայն լցնում փոսիկի մեջ և խմում՝ այդպիսով միշտ հաղթելով գրազը։