Լուր Հսուն ապրում է Թայվանում և զբաղվում է ինտերիերի դիզայնով։ Ազատ ժամերին նա որպես մոդել է աշխատում։ Հայրենիքում գեղեցկուհուն , որին այսօր ներկայացնում ենք, շատերը գիտեն, սակայն աշխարհը ճանաչեց Լուրին միայն 2017 թվականին։
Միլիոնավոր մարդիկ են ապշել՝ նայելով Հսուի դեմքին։ Եվ նրանց կարելի է հասկանալ. փորձեք հավատալ ձեր աչքերին, երբ ձեզ ասում են, որ այս երիտասարդ գեղեցկուհին արդեն տոնել է իր 43-րդ տարեդարձը։ Երկրպագուները պնդում են, որ Լուրին կարելի է դպրոցականի տեղ դնել և նրանց խոսքերում իրոք ճշմարտության հատիկ կա։
Գոյություն չունեցող գաղտնիք
Թայվանցի սննդաբաններն արդեն վաղուց են փորձում մոդելից կորզել նրա հավերժ երիտասարդության գաղտնիքը։ Աղջիկն ամեն անգամ նույն պատասխանն է տալիս. ոչ մի գաղտնիք չկա։ Իր գեղեցկության և երիտասարդության համար նա պարտական է միայն առողջ ապրելակերպին։
Ոչ մի արևայրուք
Լուրի օգտագործած մթերքների մեծ մասը թարմ բանջարեղենն ու մրգերն են։ 43-ամյա թայվանուհին շատ ջուր է խմում, որակյալ կրեմներ է օգտագործում, երբեք արևի լոգանք չի ընդունում և տնից դուրս գալուց միշտ արևապաշտպան քսուկներ է օգտագործում։
Ոչ մի պլաստիկ վիրահատություն
Պլաստիկ վիրաբույժներին նույնպես Հսու երբեք չի դիմում։ Նա ասում է, որ իր օգտագործած միակ դեղը C վիտամինն է և պատիճներով կոլագենը։
Գերազանց գեներ
Գեղեցկուհու երկրպագուները գտնում են, որ ցուցակին կարելի է ավելացնել նաև հրաշալի գեները։ Բանն այն է, որ աղջիկը հաճախ է հրապարակում մոր ու քույրերի հետ իր լուսանկարները։ Այս նկարներում Հսուի մայրը կարծես իր դստրերի հասակակիցը լինի։ Իսկ նա արդեն 65 տարեկան է։