10 անտակտ հարց, որոնք հունից հանում են կանանց

Կանայք զգայուն և խոցելի արարածներ են, այդ պատճառով հաճախ անտակտ կամ վիրավորական հարցը կարող է խոցել նրանց մինչև հոգու խորքը։

Քանի՞ կիլոգրամ ես

10 անտակտ հարց, որոնք հունից հանում են կանանց

Կարծում ենք, անգամ կարիք չկա բացատրելու, թե ինչու այս հարցը դուր չի գալիս աղջիկներին, հատկապես ավել քաշ ունեցող աղջիկներին։ Իսկ եթե ձեզ ամեն դեպքում տվել են այդ հարցը, ցույց տվեք, թե այդ թեման ձեզ առանձնապես չի հուզում, որ ամեն օր կշռվեք և իմանաք ձեր քաշը։

Մազերդ/կուրծքդ/թարթիչներդ բնակա՞ն են, թե արհեստական

10 անտակտ հարց, որոնք հունից հանում են կանանց

Ցանկացած կին էլ ցանկանում է գրավիչ երևալ։ Եվ ոչ մի վատ բան չկա նրանում, որ նա դիմում է կոսմետոլոգներին կամ պլաստիկ վիրաբույժներին։ Զվարճալին այն է, որ այս հարցը հաճախ տալիս են ոչ թե տղամարդիկ, այլ կանայք, որոնք նախանձում են «մրցակցի» գեղեցկությանն ու երիտասարդությանը։

Ե՞րբ եք ամուսնանալու

10 անտակտ հարց, որոնք հունից հանում են կանանց

Թերևս ամենատարածված հարցը, որը տալիս են չամուսնացած աղջիկներին և կանանց։ Ժամանակն է հասկանալ, որ ոչ բոլորի համար է ամուսնությունը կյանքի առաջնային նպատակ, նույնիսկ եթե դա ձեզ շատ տարօրինակ է թվում։

Ե՞րբ ես պատրաստվում երեխա ունենալ

10 անտակտ հարց, որոնք հունից հանում են կանանց

«Երբ ես ամուսնանալու» հարցի հեղինակների ֆիրմային մյուս հարցն է։ Ոմանք կարծում են, թե ամուսնությունն ու երեխա ունենալը ցանկացած կնոջ կյանքի գերխնդիրն են։ Կան սակայն կանայք, որոնք գիտակցաբար հրաժարվում են մայրանալուց և իրենց նվիրում են կարիերային, ինքնակրթմանը, ճամփորդություններին և այլն։ Դա նրանց ընտրությունն է։

Որքա՞ն ես վաստակում

10 անտակտ հարց, որոնք հունից հանում են կանանց

Այս հարցը անտակտ է համարվում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում, այնպես որ, տհաճ իրավիճակներից խուսափելու համար, զսպեք ձեր հետաքրքրասիրությունը։

Քանիսի՞ն ես ունեցել նախքան ինձ

10 անտակտ հարց, որոնք հունից հանում են կանանց

Տղամարդիկ, ձեզ համար դա իրոք այդքան կարևո՞ր է, թե քանի տղամարդու հետ է հանդիպել աղջիկը նախքան ձեզ։ Նորից մտածեք, ձեզ դա ինչ է տալու։ Նույնիսկ եթե պատասխանը ձեզ բավարարի, հնարավոր է, որ ձեր սիրլիին դուր չգա ձեր նման վերաբերմունքը և ձեր միջև վստահությունը վերանա։

Ինչու ես այսքան նիհար, գեր

Եթե աղջիկը շատ նիհար է, բոլորը ուզում են կերակրել նրան, առանց մտածելու, որ միգուցե նրան դուր է գալիս այդ կազմվածքը։ Նույնը վերաբերում է գիրուկ աղջիկներին։ Բոլորին թվում է, որ նրանք պետք է սննդակարգին հետևեն և սկսում են նիհարելու վերաբերյալ խորհուրդներ տալ։

Ինչի՞դ է պետք բարձրագույն կրթությունը

10 անտակտ հարց, որոնք հունից հանում են կանանց

Ժամանակն է հասկանալ, որ ամեն մարդ ունի կյանքում իր նպատակներն ու ցանկությունները և ոչ ոք պարտավոր չէ բացատրել կամ արդարանալ, թե ինչու է ինչ-որ բան անում։

Հղի՞ ես

Այս հարցի հետ հաճախ բախվում են հայտնիները, երբ որևէ լուսանկար են հրապարակում, որտեղ մի փոքր փոր է երևում, իբչը հաճախ ավել քաշի արդյունք է։ Նույնիսկ եթե կինը հղի է, պետք չէ նման հարց տալ, եթե ցանկանա, ինքը ձեզ կպատմի այդ մասին։

Քեզ մոտ արդեն սկսվե՞լ է դաշտանադադարը

10 անտակտ հարց, որոնք հունից հանում են կանանց

Պարզապես պատասխանեք՝ ձեր ինչին է դա պետք։ Եթե ցանկանում եք իմանալ նախանշանների մասին, ավելի լավ է փնտրեք google-ում։ Հիշեք, որ այդ շրջանում կանայք առավել լարված և նյարդային են լինում։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...