Ինչն է բնորոշում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին

Յուրաքանչյուր նշան ունի իր կյանքի նշանաբանը:

Խոյ. «Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ»

Հին ասացվածքը, որն ասում է․ «Ինչ տեսնում ես, այն էլ ստանում ես», հորինվել է հենց այս նշանի ներկայացուցիչների համար: Նրանց վարքագիծը և բառերը իրենց անհատականության իրական արտացոլումն են: Նրանք գրեթե երբեք չեն թաքցնում իրենց զգացմունքները:

Եթե ​​իրենց կարծիքի հետ համաձայն են՝ լավ է, բայց եթե ոչ, դա նույնպես լավ է: Ի վերջո, Խոյին բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ են մտածում և համարում այլ մարդիկ:

Ցուլ. «Ես ունեմ»

Այս նշանի ներկայացուցիչները կարողանում են գնահատել այն, ինչ նրանք կարողացել են ձեռք բերել իրենց կյանքում`հարաբերություններից և հաճույքներից մինչև նյութական իրեր: Ցուլերը հավատում են, որ իրենց արդյունավետության շնորհիվ նրանք կարողանում են ամեն ինչի հասնել, և որ հենց այդ բաներն են բնորոշում իրենց:

Նրանք կենտրոնանում են ոչ թե մակերեսային նպատակների վրա, այլ այն նպատակների, որոնց իրականացման համար հարկավոր է շատ փորձել: Եվ այսպիսով, նրանք փայփայում են այն ամենը, ինչ նրանք ունեն կյանքում:

Երկվորյակներ. «Ես կարծում եմ»

Երկվորյակներ կենտրոնացած են գիտելիքներ ձեռք բերելու և ցանկացած նոր տեղեկատվություն ստանալու վրա: Նրանց միտքը գրեթե միշտ միացված վիճակում է, այդ պատճառով նրանց համար մտքերն այն են, ինչը բնորոշում է իրենց:

Երկվորյակներն անձնական ​​կարծիք ունեն յուրաքանչյուր մարդու վերաբերյալ, ընդորում նրանք հարգում են այլ մարդկանց տեսակետները և հատուկ հետաքրքրված են այն բաներով, որոնք նոր հեռանկարներ են բացում և նոր բան սովորեցնում:

Խեցգետին. «Ես զգում եմ»

Այս նշանի ներկայացուցիչների համար կյանքը բաղկացած է տարբեր հուզական փորձառությունների հաջորդականությունից: Հենց իրենց զգացմունքների մեջ է, որ նրանք տեսնում են իրենց գոյության իրական իմաստը:

Նրանք չեն բավարարվում սոսկ նյութական նվաճումներով և բիզնեսում ունեցած հաջողություններով: Իհարկե, կյանքի այս ասպեկտներն իրենց համար որոշակի նշանակություն ունեն, բայց եթե հարաբերություններում նրանք իրական երջանկություն չեն զգում, ապա նրանց համար մնացած ամեն ինչ կորցնում է իր իմաստը: Խեցգետինների համար զգացմունքները մի բան են, հանուն որոնց արժե ապրել, և նրանց շրջապատից շատ մարդիկ, նայելով նրանց, սեփական արժեքների վերագնահատում են կատարում, բացահայտելով զգացմունքների աշխարհը:

Առյուծ. «Ես ուզում եմ»

Առյուծի շարժիչ ուժը կամքն է, որն ուղղված է նպատակներին հասնելուն: Նրանք օժտված են զարմանալի ուժով, որը նրանց թույլ է տալիս ամբողջովին կենտրոնանալ այն բանի վրա, ինչ որոշել են անել:

Սեփական ցանկությունների անընդհատ բավարարումը և մտահղացումների կատարումը նրանց նվաճումներով լի լիարժեք կյանքի զգացում է տալիս՝ անկախ այն բանից՝ բիզնեսի մասին է խոսքը, թե անձնական կյանքի: Եվ Առյուծները միշտ գործում են ըստ նախապես նշված ծրագրի, նույնիսկ եթե ուրիշներին թվում է, որ այն ընդհանրապես գոյություն չունի:

Կույս. «Ես վերլուծում եմ»

Այս նշանի ներկայացուցիչները անհավատալի տեղեկացված են իրենց շուրջը կատարվող ամեն ինչի մասին, բացի այդ, նրանք օժտված են բոլոր մանրամասները նկատելու ունակությամբ: Սա Կույսի գլխավոր տաղանդն ու շարժիչ ուժն է, ում կյանքը շատ է կախված իրենց վերլուծական ունակություններից, հաշվարկներից, ծրագրերից:

Նրանց համար կարևոր է ամեն ինչում թեկուզ որոշակի իմաստ գտնել, նույնիսկ երբ թվում է, որ դա պարզապես չի կարող լինել:

Կշեռք. «Ես հասնում եմ հավասարակշռության»

Ամենից շատ Կշեռքը կյանքում գնահատում է կայունությունն ու հոգու խաղաղությունը: Նրանք իսկապես տաղանդ ունեն`կարգի բերել բոլոր այն բաները, ինչին դիպչում են:

Դա ամենևին չի նշանակում, որ նրանք փախչում են կյանքի դժվարություններից և ճնշումներից: Ոչ, սա նշանակում է, որ նրանց դուր է գալիս իրենց գործողություններով լուծել դժվար իրավիճակները և օգնել մարդկանց, ինչը թույլ կտա նրանց՝ իրենց զգալ հասարակության կարևոր և օգտակար ներկայացուցիչ:

Կարիճ. «Մաղթում եմ»

Այս նշանի տակ ծնվածները կրքոտ բնույթ ունեն, ինչը երբեմն բավականին դժվար է ճանաչել նրանց բավականին ֆլեգմատիկ տեսքի ետևում: Կարիճները չեն ցանկանում ուղղակի ինչ-որ բանի հասնել կամ նվաճել, նրանք փափագում են դա, ուզում են որքան հնարավոր է շուտ դառնալ դրա տերը:

Նրանք ունեն ամենաուժեղ «մեկնարկը», որն անհրաժեշտ է, որպեսզի հետևեն սրտի և բնազդների կոչին:

Աղեղնավոր. «Տեսնում եմ»

Այս նշանի ներկայացուցիչները բնութագրվում են որպես լավատես և հետաքրքրասեր բնավորությամբ, նրանք անընդհատ ոգեշնչված են նոր իրերի, վայրերի, մարդկանց հայտնաբերմամբ և նոր փորձի ձեռքբերմամբ …

Աղեղնավորները լայն աշխարհայացք ունեն, և կյանքում ամենից շատ գնահատում են հնարավորությունները`ուսումնասիրելու հեռանկարները և ծանոթանալու այն պատմություններին, որոնք կարող են պատմել այլ մարդիկ:

Այծեղջյուր. «Ես օգտագործում եմ»

Այծեղջյուրները կյանքի իմաստը գտնում են գործնական պարագաներում, և նրանք դիտում են յուրաքանչյուր խնդիր, յուրաքանչյուր հարաբերություն, յուրաքանչյուր միտք՝ որպես միջոց, որով նրանք մոտենում են երջանկությանը:

Նրանք սիրում են հանելուկներ, առաջադրանքներ, քրտնաջան աշխատանք և հաջողություններ, և նրանք չեն հավատում, որ կյանքն ու երջանկությունն իրենք իրենց են ի հայտ գալիս: Այծեղջյուրներն այն մարդկանցից են, ովքեր իրենք են հարթում իրենց սեփական ճանապարհը:

Ջրհոս. «Ես գիտեմ»

Այս նշանի ներկայացուցիչները ապրում են սովորելու համար: Բայց ավելին, քան գրքերից ստացված տեղեկությունները, նրանք գնահատում են գիտելիքներն ու հմտությունները, որոնք ձեռք են բերել փորձնական ճանապարհով:

Նրանք հավատում են, որ մարդն արժե այնքան, որքան գիտի և կարող է անել: Ջրհոսները չեն սիրում կիսատ արված գործեր, և մարդկանց, ովքեր փորձում են ապացուցել, որ կարող են շատ բան անել, բայց միայն բառերով:

Ձկներ. «Ես հավատում եմ»

Ձկները հավերժ երազողներ են: Նրանք թույլ են տալիս ինտուիցիային լիովին ղեկավարել իրենց կյանքը, այնպես որ նրանց որոշումները զարմացնում են իրենց զարմանալի հեռատեսությամբ: Նրանց ներքին աշխարհը որոշվում է նրանց համոզմունքներով, մտքերով, հույզերով և ցանկություններով:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...