Բոլորին հայտնի է, որ կեֆիրը շատ օգտակար ըմպելիք է:
Այն բարելավում է մարսողությունը, պարունակում է մեծ քանակությամբ կալցիում ու չի վնասում կառուցվածքը:
Հենց այդ պատճառով էլ այն մարդիկ, ովքեր հետևում են իրենց կառուցվածքին միշտ օգտագործում են կեֆիր:
Սակայն ոչ բոլորն են այն կարողանում օգտագործել, քանի որ վերջինիս համը կարող է շատերին դուր չգալ:
Հենց այդ պատճառով էլ դիետոլոգները կազմել են կեֆիրի հիման վրա ստեղծված կոկտեյլների բաղադրատոմսեր, որոնք դուր կգան յուրաքանչյուր մարդու:
Ի դեպ այն ոչ միայն օգտակար է, այլ նաև բավականին համեղ է:
2. Ճարպը այրող կեֆիրով ըմպելիք
Հարկավոր է մաղադանոս 1 ճաշի գդալ, թեյի գդալի ծայրով աղացած դարչին ու 100 մլ կեֆիր:
Մաղադանոսը մանր կտրատել ու խառնել կեֆիրի հետ, որից հետո ավելացնել դարչինը: Ըմպելիքը հարկավոր է մոտավորապես 1 ժամ թողնել սառնարանում: Այն շատ արդյունավետ է հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ համատեղելու դեպքում:
2. Բազուկով ու կեֆիրով կոկտեյլ
Ձեզ հարկավոր կլինի 2 ճաշի գդալ բազուկի հյութ, 250 գրամ կեֆիր, 1 թեյի գդալ մասուրի եփուկ, 1 թեյի գդալ կիտրոնի հյութ:
Բոլոր բաղադրիչները հարկավոր է խառնել իրար հարիչով: Կարելի է խմել պատրաստումից անմիջապես հետո:
3. Բանջարեղենային միքս (խառնուրդ)
Ձեզ հարկավոր է լոլիկ 1 հատ, սխտոր 1 պճեղ, ձիթապտղի յուղ 1 թեյի գդալ, կեֆիր 500 մլ, կանաչի ըստ նախասիրության: Բոլոր բաղադիրչները հարել հարիչով և այն արդեն պատրաստ է:
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: