Ձեզ ենք ներկայացնում հին հույն փիլիսոփա Սոկրատեսի մտքի գանձարանից մի քանի ասույթներ.
1. Մեծագույն իմաստությունը չարը բարուց տարբերելն է:
2. Միակ իսկական իմաստությունը այն գիտակցության մեջ է, որ դու ոչինչ չգիտես:
3. Ավելի լավ է առանց հստակ նպատակի աշխատել, քան առհասարակ ոչինչ չանել:
4. Հարբեցողությունը արատներ չի ծնում. այն դրանք բացահայտում է:
5. Ինչքան քիչ են իմ ցանկությունները, այնքան մոտ եմ ես աստվածներին:
6. Կամուսնանաս, թե ոչ, մեկ է՝ փոշմանելու ես:
7. Միայն տխմարներն են իմաստ փնտրում ամեն ինչի մեջ:
8. Եվ այդուհանդերձ, որքա՜ն շատ բաներ կան, որոնց կարիքը ես չունեմ:
9. Ոչ ոք քո ընկերը չէ, ոչ ոք քո թշնամին չէ, բայց ամեն մարդ քո ուսուցիչն է:
10. Ես գիտեմ միայն, որ ոչինչ չգիտեմ, թեպետ մյուսները դա էլ չգիտեն:
11. Բավարարվիր ունեցածովդ, բայց ձգտիր ավելիին:
12. Եղիր այնպիսին, ինչպիսին ուզում ես երևալ:
13. Մարդիկ պահանջում են խոսքի ազատություն՝ մտքի ազատության փոխարեն, որն իրենք չունեն:
14. Ամուսնությունն իրականում չարիք է, բայց անհրաժեշտ չարիք:
15. Ուժեղ կրքերը հաճախ ծնում են մահացու ատելություն:
16. Ով ուզում է շարժել աշխարհը, թող շարժի ինքն իրեն:
17. Այն, ինչ մարդ ասում է՝ ոչ իր փորձից ելնելով, վստահության արժանի չէ: Անգամ եթե իմ խոսքերն է մեջբերում:
18. Բնությունը մեզ օժտել է երկու աչքերով, երկու ականջներով, բայց մեկ լեզվով, որպեսզի մենք ավելի շատ տեսնենք ու լսենք, քան՝ խոսենք:
19. Ինչպիսին մարդն է, այնպիսին նրա խոսքն է:
20. Գեղեցկությունը թագուհի է, որը շատ կարճ է կառավարում:
21. Նախանձը հոգու խոց է:
22. Քաղցը կերակրի լավագույն համեմունքն է:
23. Խոսիր, որ տեսնեմ քեզ:
24. Լավագույն ամուսնությունը, երբ ամուսինը խուլ է, իսկ կինը կույր:
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: