Զուգարանակոնքը մաքրելիս դրա էմալապատ հատվածը չվնասելու համար առաջարկում ենք օգտվել այս փորձված միջոցներից:
Ինչպես ազատվել ժանգից
Անհրաժեշտ է
100գ նաշադիրի սպիրտ
50գ ջրածնի պերօքսիդ
մաքուր կտոր
կես լիտրանոց տարա
ռետինե ձեռնոցներ
թղթե անձեռոցիկներ
Կիրառումը
1. Տարան լվանալ հոսող ջրի տակ:
2. Հագնել ռետինե ձեռնոցները և նաշադիրի սպիրտը լցնել տարայի մեջ:
3. Ավելացնել ջրածնի պերօքսիդը, ապա զգուշորեն խառնել տարայի պարունակությունը:
4. Խառնուրդը լցնել ժանգի վրա և տրորել կեղտոտված հատվածները:
5. Թողնել 15 րոպե այնուհետև լվանալ հոսող ջրով:
Ահա ևս մեկ հիանալի միջոց զուգարանակոնքի և լոգախցիկի դեղին հետքերից ազատվելու համար:
Անհրաժեշտ է
100գ գինու քացախ
ապակե տարա
2 ճ.գ. կերակրի աղ
մաքուր կտորներ
Կիրառումը
1. Քացախը լցնել ապակե տարայի մեջ, այնուհետև ավելացնել աղը:
2. Տարան դնել միկրոալիքային վառարանի մեջ 65 աստիճան ջերմության տակ:
3. Ստացված խառնուրդը լցնել ժանգի վրա և տրորել:
4. Թողնել 15-20 րոպե, հետո լվանալ հոսող ջրով:
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: