Հոգեբանական թեստ. ի՞նչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին

Այս թեստն անցնելու համար Ձեզ թուղթ և գրիչ է հարկավոր:

Հոգեբանական թեստ. ի՞նչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին

Նկարագրությունը:

Մենք Ձեզ հեքիաթային ճանապարհորդության ենք հրավիրում դեպի Ձեր հոգու խորքեր: Բոլոր մարդիկ էլ տեսնում են երազներ, և գաղտնիք չէ, որ մարդու երազները շատ բան են պատմում նրա ենթագիտակցության մասին:

Շատ պատկերավոր պատկերացրեք Ձեզ ներքևում թվարկված իրավիճակներում և լավ կլինի՝ գրի առնեք:

Թեստը:

Պատկերացրեք Դուք քնած եք և երազ եք տեսնում: Երազում Դուք Ձեր սեփական տանն եք: Ինչպիսին է այն: Մանրամասն նկարագրեք (մեծ, փոքր, մուգ գույի, բաց, հին նոր, քանի սենյակ կա):

Հիմա Դուք քայլում եք նեղ արահետով: Հանկարծ գետնի վրա մի աման կուժ եք գտնում: Ի՞նչ կա դրա մեջ: Եթե մեջը մի բան կա, փորձեք և զգացեք համը: Ի՞նչ համ է: Հիմա արահետը վերջացավ, դուք բացատ եք մտնում, բացատի մեջտեղում մի հսկա շինություն է: Ի՞նչ շինություն է դա: Ի՞նչ զգացիք այն տեսնելիս: Շինության շուրջն այգի է: Նկարագրեք այգին: Ծաղո՞ղ է, ծաղկա՞ծ, թե՞ թառամող: Դուք դուրս եք գալիս այգուց և գնում անտառ: Անտառի ծայրում դուք պատ եք տեսնում: Ինչպիսի՞ն է պատը` բարձր, ցածր, հնարավոր է անցնել, թե՞ ոչ: Հետո հանկարծակի մի փոքրիկ դուռ եք տեսնում: Կմտնե՞ք այդ դռնով, թե՞ ոչ: Իսկ պատի հետևում ջուր է, ինչպիսի՞ն էր այն՝ փոքրիկ առվա՞կ, թե՞ հորդառատ գետ, կլողա՞ք դրա մեջ:

Մեկնաբանությունը:

Տունը

Տունը Ձեր պատկերացումն է սեփական անձի մասին: Եթե տունը հին է, ուրեմն Դուք չեք սիրում փոփոխվել, նախընտրում եք հինը և ավանդականը: Եթե տունը մեծ է, դա նշանակում է, որ Դուք բավականին ինքնավստահ մարդ եք և ունեք բարձր ինքնագնահատական: Եթե տունը լուսավոր է, ուրեմն Դուք շատ լավատես եք: Սենյակների թիվն այն մարդկանց թիվն է, ում Դուք ուզում եք Ձեր կյանքում տեսնել:

Կուժը

Կուժը Ձեր պատկերացումն է սիրո մասին: Ինչքան գեղեցիկ ու թանկարժեք է այն, այնքան կարևոր է Ձեր կյանքում սիրո դերը: Պարունակությունը Ձեր փորձն է:

Շինություն

Շինությունը Ձեր պատկերացումն է կրոնի և Աստծո մասին։

Ամուր և մեծ շինությունը խոսում է Ձեր մեծ հավատի մասին:

Այգի

Սա Ձեր պատկերացումն է շրջակա աշխարհի մասին: Եթե այգում ծաղիկներն ու բուսականությունը չորացած են, դա նշանակում է, որ Դուք անհանգստացած եք շրջակա միջավայրի վիճակով:

Պատը

Սա Ձեր պատկերացումն է մահվան մասին: Դուռը նշանակում է, որ Դուք հավատում եք, որ մահվանից հետո կյանք կա:

Ջուրը

Ջուրը Ձեր պատկերացումն է Ձեր ապագայի մասին: Եթե այն հորդառատ է ու մեծ, նշանակում է, որ Դուք վախենում եք Ձեր ապագայից: Եթե Դուք պատրաստ եք լողալ, նշանակում է, որ չեք վախենում սպասվող խոչընդոտներից:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...