Ֆրիտատա կամ ձվածեղ իտալական ձևով

Իտալիայում Ֆրիտատան, որի բաղադրատոմսն է այսօր ներկայացնում ենք, այնքան ընդունված է, որ հատուկ դրա համար երկու պոչով երկտակ թավա են ստեղծել: Այն դնում են դանդաղ կրակի վրա, լավ տաքացնում են կարագը և դրանից հետո լցնում են ձվի զանգվածը:

Անհրաժեշտ բաղադրիչներն են

  • ձու — 5 հատ
  • բուլղարական պղպեղ — ½ հատ
  • չերի լոլիկ — 5-6 հատ
  • պրասասոխ — 1/2 ցողուն
  • պանիր — 50-70 գր. պարմեզան
  • սխտոր — 2 պճեղ
  • ձիթայուղ — 1 ճ.գ.

Ֆրիտատա կամ ձվածեղ իտալական ձևով

Պատրաստման եղանակը

1. Մեծ թասի մեջ կոտրել ձվերը:

2. Բանջարեղենը լվանալ և կտրատել նույն չափսի կտորներով:

3. Կարագը թավայի մեջ տաքացնել:

4. Լցնել ձուն, վրայից բանջարեղենն ու պանիրը:

5. Երբ ֆրիտատան ներքևից կարմրի, այն ծածկեք կափարիչով և շուռ տվեք, որպեսզի կարմրի նաև մյուս կողմից՝ 7-10 րոպեով:

6. Մատուցելուց առաջ վրան մանրացված կանաչի լցրեք:

Понравилась статья? Поделиться с друзьями: