Ի՞նչ է նշանակում երջանկություն: Ինչ-որ մեկի համար այն հարստություն է, կարիերա, տուն կամ էլ մեքենա: Մեկ ուրիշի համար՝ մարդ և կողքին փոքրիկ երեխաներ:
Ահա այն 10 կանոնը երջանիկ կյանքի համար
Հիանալ գեղեցկությամբ
Պետք է շրջապատեք Ձեզ միայն գեղեցիկ իրերով, կենդանիներով և մարդկանցով: Ճապոնացիները գիտեին երջանկության բանալին. խուսափում էին կռիվներից, աշխատում էին ապրել համերաշխության մեջ: Հասարակ իրերը երբեմն մեծ ուրախությունների առիթ կարող են դառնալ:
Սիրելի երաժշտություն լսել
Կապ չունի թե ինչ եք նախընտրում, կարևորը Ձեր սրտով լինի: Միգուցե երջանկանում եք մանկության ժամանակ լսած երգերով:
Հարմար հագուստ կրեք
Հագնվեք այնպես, ինչպես Ձեզ դուր է գալիս: Ընտրեք այնպիսի հագուստ, որը կօգնի Ձեզ լավ զգալ:
Համեղ սնվեք
Դիետաներն իրական տանջանք են ցանկացածիս համար: Բայց ասում են, որ մարդ ուտում է այն, ինչ ինքն է: Սնվեք այնպես, ինչպես ինքներդ եք ցանկանում:
Մարզվեք
Հեծանիվ քշեք, մարզվեք, պարեք, ցանկացած սպորտով զբաղվեք, որը Ձեզ հաճելի կլինի: Ֆիզիկական զբաղվածությունը ինքնագնահատականը բարձրացնում է:
Քնեք այնքան, որքան ուզում եք
Քնելու համար ամեն ինչ Ձեզ հարմարեցրեք: Ինքներդ որոշեք, թե որքան է Ձեզ պետք լիակատար հանգստանալու համար:
Լավ գրքեր կարդացեք
Ապրեք այն ամենը, ինչ ապրում է գրքի գլխավոր հերոսը: Սիրահարվեք, պատերազմեք: Գիրքը ընթերցելիս պետք է ապրել այն ողջ էությամբ:
Շփվեք ընկերների հետ
Մարդուն երջանկության համար հարազատ մարդիկ են պետք, ովքեր ընդունում, գնահատում և ամեն պարագայում իր կողքին են: Հանդիպեք ընկերների հետ, միասին լավ ժամանակ անցկացրեք: Դա կօգնի լիակատարության զգացում ունենալ:
Մարդկանց օգնել
Սա նույնպես շատ կարևոր է: Եթե մի փոքրիկ օգնություն էլ ցույց տաք դիմացինին, ով դրա կարիքը շատ ունի, ապա հավատացած եղեք, որ իսկապես երջանիկ կլինեք:
Սիրելի գործով զբաղվեք
Ցանկացած մարդ պետք է անի այն, ինչ իսկապես իրեն ուրախացնում է: Զբաղվեք Ձեզ համար հաճելի գործով: Կարևորը դրանով զբաղվելու ընթացքում հաճույք ստանաք, իսկ արդյունքը ուղղակի գոհացնի Ձեզ:
Շնորհակալ լինել
Ցանկացած ժամանակ պետք է շնորհակալ լինեք նրանից թե ինչ ունեք: Դա հաջողակ լինելու հնարավորություն է:
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: