Ներկայացնում ենք ներաճած եղունգը բուժելու 7 մեթոդ՝ առանց բժշկի դիմելու:
Մեթոդ 1. Աղով վաննաներ
Հարմար կլինի էպսոմյան աղը և սովորական ծովի աղը հականեխիչների՝ կալիումի պերմանգանատի կամ ֆուրացիլինի ավելացումով: Տաք վաննան կնվազեցնի ցավը և այտուցը: Այն կարող է ինքնուրույն բուժում լինել կամ առաջին փուլը դեպի հետագա մշակում:
Մեթոդ 2. Կոմպրես ալոեի միջուկով
Մի գիշերում կփափկեցնի եղունգը: Դա կօգնի այն անջատել շրջակա հյուսվածքներից:
Մեթոդ 3. Թանզիֆ
Բժիշկները զգուշությամբ բարձրացնում են եղունգը և ոչ մեծ բամբակի սկավառակ են դնում:
Նույն պրոցեդուրայի համար ավելի լավ է՝ թանզիֆ օգտագործեք: Անպայման պահպանեք հականեխման կանոնները:
Մեթոդ 4. Ատամի թել
Ատամի թել սահեցնելը կօգնի անջատել եղունգը մաշկից և վերաուղղորդել դրա աճը:
Ատամի թելը պետք է առանց «համի» լինի: Անանուխով տարբերակն իրավիճակը կբարդացնի:
Մեթոդ 5. Ճիշտ ոտնահարդարում
Եղունը պետք է կլորավուն ծայր չունենա: Այն պետք է ուղիղ խարտել:
Եղունգի ծայրի մեջտեղում V կտրեք:
Մեթոդ 6. Փափկեցում
Թեյածառի յուղը պայքարում է վարակների և սնկերի դեմ: Փափկեցնում է եղունգը՝ հեշտացնելով այն կտրելը:
Մեթոդ 7. Վիրակապ
Որպեսզի ներաճած եղունգի հատված վարակ չանցնի, վիրակապեք այդ մասը:
Բայց վիրակապով երկար քայլել չի կարելի: Այն կարող է պաթոգեն միկրոօրգանիզմների անվերահսկելի բազմացման պատճառ դառնալ:
Խնդիրը կանխելու համար համոզվեք, որ կոշիկը ոտքերը չի սեղմում: Ոտնաթաթերը պետք է մաքուր և չոր լինեն: Պարբերական համալիր ոտնահարդարումը պետք չէ չեղարկել:
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: