Շոկոլադով և մորիով տարտ

Շոկոլադով և մորիով այս տարտը, որի բաղադրատոմսն ենք այսօր առաջարկում, արտակարգ համեղ է և թեթև։ Փորձեք և այն անպայման ձեր ամենասիրելի թխվածքներից մեկը կդառնա։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Ալյուր – 250 գր.
  • Շաքարի փոշի – 100 գր.
  • Ձու – 2 հատ
  • Սև շոկոլադ 200 գր.
  • Կարագ – 150 գր.
  • Աղ – մեկ պտղունց
  • Մորի – 250 գր.
  • Սերուցք – 250 մլ. (20%)

Շոկոլադով և մորիով տարտ

Պատրաստման եղանակը

1. Խառնեք ալյուրը շաքարի փոշու, 100 գր. կարագի և աղի հետ։ Ձեռքերով լավ խառնեք այս ամենը և գունդ սարքեք։ Ծածկեք սննդային թաղանթով և 2 ժամով դրեք սառնարանը։

2. Հանեք այս զանգվածը, ձու ավելացրեք և խմոր հունցեք։ Բացեք և դրեք ջեռոցի կլոր տապակի մեջ՝ կողքերը բարձրացնելով։ Խմորի վրա պատառաքաղով ծակծկեք, վրայից յուղաթուղթ փռեք և վրան ցանկացած կրուպեղեն լցրեք։ 20 րոպեով դրեք 190 աստիճան տաքացված ջեռոցը։ Հանեք տարտի հիմքը, դատարկեք կրուպեղենը և նորից 5 րոպեով դրեք ջեռոցը՝ 180 աստիճանի տակ։

3. Փոքրիկ կաթսայի մեջ տաքացրեք սերուցքը, ավելացրեք մանրացված շոկոլադը և մնացած կարագը։ Խառնեք մինչև թանձրանալը։ Թողեք սառչի։ Շոկոլադային գանաշը պատրաստ է։

4. Պատրաստի խմորի վրա շարեք մորիները և վրայից լցրեք շոկոլադային գանաշը։ Երկու ժամով տարտը դրեք սառնարանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: