Ինչպես ազատվել աչքերի սև շրջանակներից․ բնական արդյունավետ միջոց

Աչքերի շուրջ սև շրջանակներն առաջանում են տարբեր պատճառներով:

Դրանք հայտնվում են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ` անկախ տարիքից:

Բժիշկների խոսքով` սև շրջանակներն առաջանում են աչքերի տակ երակների և ջրի կուտակման հետևանքով:

Ինչևէ, սև շրջանակները անտեսանելի դարձնելու համար մեզանից շատերը տարատեսակ քսուքներ են օգտագործում, սակայն դրանք բնականորեն վերացնելու մի քանի եղանակ ենք առաջարկում:

Ինչպես ազատվել աչքերի սև շրջանակներից․ բնական արդյունավետ միջոց

Մեթոդ 1` աղաջրով լվացումներ

Աղաջրով լվացումները օգնում են խուսափել աչքի գունաթափումից: Հաճախ քթի փակվածությունը կարող է պատճառ դառնալ աչքերի տակի հատվածի մգանալու համար:

Տնային պայմաններում պատրաստված աղաջրով հնարավոր է մեղմել այդ մգությունը՝ ողողելով աչքի տակի մաշկը:

Օգտագործման համար անհրաժեշտ չափաքանակն է՝ ¼ թեյի գդալ աղաջուր և 2 բաժակ տաք ջուր:

Մեթոդ 2` պիստակներ

Աչքի սև շրջանակները կարելի է վերացնել պիստակի օգնությամբ: Մի քանի կաթիլ սառը կաթ խառնեք աղացած պիստակին և դրեք աչքերի շուրջը: Մի քանի րոպե թողնելով կարող եք լվանալ ջրով: Այն անհրաժեշտ է կրկնել երկու շաբաթ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար:

Մեթոդ 3` քնել

Հանգիստ գիշերային քունը կարող է իրական հրաշքներ գործել: 7 ժամյա անընդհատ քունը, ըստ փորձագետների, պարտադիր է:

Քնի պակասը կարող է հանգեցնել գունատ մաշկի և փոս ընկած աչքերի առաջացմանը: Սև շրջանակները վերացնելու համար անհրաժեշտ է կարգավորել քնի ժամանաքանակը և քնել մի քանի փափուկ բարձերով:

Մեթոդ 4` սառը ջրով կոմպրեսներ

Թեև սա քիչ հայտնի միջոց է, սակայն այն կարելի է կիրառել սև շրջանակներից խուսափելու համար: Սառը ջրով կոմպրեսներ դրեք աչքերի շուրջ վարունգի կտորների հետ միասին, ինչպես նաև թեյի թաց տուփիկներ:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...