Արդյոք կարելի՞ է սուրճը կաթով խմել

Սուրճի արդյունաբերությունը վերջին մի քանի տարիներին ամենաշահավետներից մեկն է դարձել։ Ամենից հաճախ գնորդները նախընտրությունը տալիս են կապուչինոյին և լատեին, քանի որ դրանք ավելի համեղ և ավելի քիչ վնասակար են համարում։ Լեհ սննդաբան և ֆիթնեսի մարզիչ Էվա Խոդակովսկայան սակայն այլ կարծիքի է. նա դեմ է ցանկացած հավելումների։

Արդյոք կարելի՞ է սուրճը կաթով խմել

Մաքուր վիճակով սուրճը մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում, որը նպաստում է նյութափոխանակության արագացմանը և հաճախ է օգտագործվում ցելյուլիտի դեմ պայքարում։ Սակայն եթե այն շատ խմեք, ջրազրկման էֆեկտ կարող եք ստանալ. այն կվատթարացնի ձեր ազդրերի վիճակը և ցելյուլիտն ավելի տեսանելի կդարձնի։ Խոդակովսկայան պնդում է, որ եթե այդ քանակությամբ սուրճին նաև կաթ ավելացնեք, ապա ձիգ ազդրերի մասին կարող եք ընդհանրապես մոռանալ։ Այն մեծ քանակությամբ հագեցած ճարպաթթուներ է պարունակում, որոնք մաշկի տակ արագ ճարպի են վերածվում, իսկ հետո՝ ցելյուլիտի։ Բացի այդ կաթը մարսողական համակարգի որոշ խնդիրներ է առաջացնում։

Արդյոք կարելի՞ է սուրճը կաթով խմել

Սովորական կաթի փոխարեն Էվան առաջարկում է ցանկացած բուսական կաթ օգտագործել. վարսակի, սոյայի, նուշի կամ կոկոսի։ Ընդ որում հիշեք, որ շաքար ավելացնել պետք չէ, իսկ համեմունքներ կարելի է և պետք է։ Նախընտրությունը տվեք դարչինին, այն հրաշալի խթանում է նյութափոխանակությունը։ Սուրճից հետո մեկ բաժակ չգազավորված ջուր խմեք, իսկ սուրճի նստվածքն օգտագործեք սկրաբերի կամ դիմակների համար։

Ավելի լավ է, եթե միայն մաքուր, սև սուրճ խմեք, այն անփոխարինելի է ցածր ճնշմամբ մարդկանց համար։

Արդյոք կարելի՞ է սուրճը կաթով խմել

Կաթով սուրճը խստորեն հակացուցված է հղիներին՝ հատկապես առաջին եռամսյակում, և կերակրող մայրերին, մինչև 10 տարեկան երեխներին, սրտի և բարձր ճնշման խնդիրներ ունեցող մարդկանց և նրանց, ովքեր բարձր թթվայնություն ունեն և ճարպակալում։

Հրաժարվել սուրճից թե՝ ոչ, որոշեք ինքներդ։ Կարևորը մի մոռացեք, որ ամեն բան անհատական է և անհրաժեշտության դեպքում պետք է խորհրդակցել նեղ մասնագետի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...