Փոքրիկ սխալներ, որոնք փնթի տեսք են հաղորդում ձեզ

Ճմրթված հագուստ

Փոքրիկ սխալներ, որոնք փնթի տեսք են հաղորդում ձեզ

Սա հատկապես վերաբերվում է վերնաշապիկներին, բլուզներին և այլ գրասենյակային ոճի հագուստներին: Եթե անգամ առավոտյան մանրամասնորեն արդուկել եք վերնաշապիկը, ապա միևնույն է, շատ հնարավոր է, որ օրվա կեսին նկատեք, որ օձիքը կամ թևանիքները ճմրթված են: Ինչ կարող ես անել. բամբակը «համառ» է: Սինթետիկան նույնպես չի փայլում իր «իդեալական հարթ բնավորությամբ»: Որպեսզի օձիքը «ուղիղ ու ձիգ կանգնի», հարկավոր է այն արդուկել այն ժամանակ, երբ վերնաշապիկը դեռ մի փոքր խոնավ է: Նաև մի մոռացեք այն արդուկել և՛ ներսի, և՛ դրսի հատվածներից:

«Կեղտոտ» սպիտակ

Փոքրիկ սխալներ, որոնք փնթի տեսք են հաղորդում ձեզ

Սպիտակ հագուստները գունավորվելու հատկություն ունեն. դրանք հաճախ տհաճ մոխրագույն կամ դեղնավուն երանգներ են ստանում: Որպեսզի խուսափեք նմանատիպ խնդիրներից, հարկավոր է սպիտակ հագուստը մնացածից առանձին լվանալ: Բացի այդ՝ սպիտակը մի լվացեք սրբիչների կամ գիշերային սպիտակեղենի հետ միասին: Անգամ եթե դրանք ճերմակագույն են: Սրբիչները կարող են լվացքի ընթացքում մանրաթելեր դուրս թողնել, որոնք էլ դրական ազդեցություն չեն ունենում սպիտակ հագուստների վրա:

Ռեզիններ՝ ձեռքերի վրա

Փոքրիկ սխալներ, որոնք փնթի տեսք են հաղորդում ձեզ

Մետրոյում կամ երթուղայիններում ուշադրություն դարձրեք երիտասարդ աղջիկներին. գրեթե յուրաքանչյուր երկրորդը գունավոր ռեզինե թևնոցներ է կրում: Հատկապես նրանցից, որոնք հին հեռախոսալար են հիշեցնում: Հիշեք, ձեռքերին կրում են կամ իսկական թևնոցներ, կամ ժամացույց: Ռեզինները հարկավոր է պահել պայուսակի մեջ, հատկապես եթե գրասենյակային պայմաններում եք աշխատում:

Եղունգների կիսամաքրված լաք

Փոքրիկ սխալներ, որոնք փնթի տեսք են հաղորդում ձեզ

Մի պարզ կանոն. Ավելի լավ է ոչ մի լաք էլ չօգտագործել, քան գույնը եղունգների վրա թողնել երկար ժամանակ: Անգույն լաքի մեկ-երկու շերտը ընդհանրապես չի խանգարի և եղունգները կդարձնի վիզուալ շատ ավելի հարթ և կոկիկ:

Գունաթափված ջինսեր

Փոքրիկ սխալներ, որոնք փնթի տեսք են հաղորդում ձեզ

Ջինսե կտորների գունաթափումից խուսափելու համար հարկավոր է այն լվանալ միայն սառը ջրով և հակառակ շրջած: Տաք ջուրը քայքայում է ջինսերի մանրաթելերը և ստպում է նրան գունաթափվել մեր իսկ աչքերի առջև:

Շատ պայուսակներ

Փոքրիկ սխալներ, որոնք փնթի տեսք են հաղորդում ձեզ

Դժվար է կոկիկ տեսք ունենալ, երբ ձեռքումդ երեք պայուսակ կա, այնպես չէ՞: Գնումներ կատարելու ժամանակ սա բնական երևույթ է, սակայն աշխատաքի գնալու համար հարկավոր է մեկ այնպիսի հարմար պայուսակ վերցնել, որի մեջ կտեղավորվեն և՛ թղթապանակները, և՛ նոութբուքը, և՛ նաև կոսմետիկ միջոցները: Իսկ եթե այդ պայուսակը լինի բնական կաշվից՝ դա արդեն իդեալական կլինի:

Փոշի կամ մորթու կտորներ՝ հագուստի վրա

Փոքրիկ սխալներ, որոնք փնթի տեսք են հաղորդում ձեզ

Տանն ունեք սիրելի չորքոտանի՞: Եթե այո, ապա տանից դուրս գալուց առաջ մի մոռացեք հագուստի համար նախատեսված խոզանակով մաքրել հագուստը:

Սխալ չափսերով կոշիկ

Փոքրիկ սխալներ, որոնք փնթի տեսք են հաղորդում ձեզ

Ինչ էլ ուզում է եղած լինի, երբեք մի գնեք կոշիկ, որը ձեր ոտքի չափսին չի համապատասխանում: Այն ոչ միայն շրջապատի համար նկատելի կլինի, այլև դրանով կարող եք ինքներդ ձեր առողջությանը վնաս հասցնել:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...